Հա

Քաղաքական

07/09/2021 - 11:45

«Փանջշիրում «խաղադրոյքը» շատ բարձր է». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.

«Աֆղանստանի Փանջշիրում ծանր մարտեր են ընթանում։

Պակիստանեան ԱԹՍ-ների, զինւորական հրահանգիչների եւ յատուկ ծառայութիւնների աջակցութեամբ թալիբները դեռեւս չեն կարողանում կոտրել փանջշիրեան դիմադրութիւնը, որի մարտիկները, ելնելով Փանջշիրի աշխարհագրութեան առանձնայատկութիւններից, կիրառում են ուշագրաւ մարտավարութիւն։

Թալիբական մօտ 12 հազարանոց ուժերը մուտք են գործել փանջշիրցիների կողմից լքւած ձորակների բնակավայրեր, որոնց բնակիչները՝ ներառեալ նաեւ կանայք ու երեխաները, տեղափոխւել են լեռներ, եւ ձորակների երկու կողմերի լեռնալանջերից ենթարկւում են փանջշիրեան մարտիկների յուժկու յարձակումների՝ տալով մեծ կորուստներ եւ յայտնւելով շրջափակման մէջ։

«Խաղադրոյքը» շատ բարձր է. եթէ թալիբները Փանջշիրում պարտւեն, ապա կը կորցնեն ամբողջ Աֆղանստանը։

Ի դէպ, նոյնը կը լինի նաեւ Պակիստանի հետ, որը կը ստանայ թշնամական Աֆղանստան»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։