Հա

Քաղաքական

07/09/2021 - 12:10

Դիմակայութեան ուժերը Փանջշիրում շարունակում են մարտեր մղել թալիբների դէմ

Հակաթալիբանական դիմակայութեան ուժերը շարունակում են պայքարը շարժման գրոհայինների դէմ: 

«alikonline.ir» - Հակաթալիբանական դիմակայութեան ուժերը շարունակում են պայքարը շարժման գրոհայինների դէմ: Ըստ Tert.am-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թւիթերեան էջում յայտնել է դիմակայութեան ուժերի ներկայացուցիչ Ալի Նազարին:

«Հայրենակիցները, Փանջշիր նահանգի Գինդուկուշ եւ Անդարաբ շրջանների արծիւներն ու առիւծներն այսօր հերոսաբար մաքրում են մեր տունը կեղտից, որը ժամանել է այս շաբաթ»,- ասւում է Նազարիի հաղորդագրութեան մէջ:

Յիշեցնենք, որ թալիբներն ակտիւ գործողութիւնների են անցել երկրից ամերիկեան զօրքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ եւ քաղաքներ գրաւելով՝ նաեւ սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբան»-ն աւելի ուշ յայտնել էր 12 անձից կազմւած կառավարման խորհուրդ ստեղծելու մասին: Օրերս յայտնի է դարձել, որ թալիբների կազմած նոր կառավարութիւնը գլխաւորելու է մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը:

Թալիբներին դիմադրութիւն է ցոյց տալիս միայն երկրի հիւսիսում գտնւող Փանջշիր նահանգը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։