Հա

Քաղաքական

12/09/2021 - 08:10

Թրամփը Բայդէնին մեղադրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան տարելիցին Աֆղանստանում պարտութեան համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան տարելիցին Ջօ Բայդէնին մեղադրել է Աֆղանստանում պարտութեան համար եւ խոստացել է, որ Ամերիկան կրկին հզօր կը դարձնի:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ի ահաբեկչութեան տարելիցին Ջօ Բայդէնին մեղադրել է Աֆղանստանում պարտութեան համար եւ խոստացել է, որ Ամերիկան կրկին հզօր կը դարձնի: Ըստ News.am-ի յայտնում է The Independent-ը։

«Մեր երկրի ղեկավարին յիմարի տեղ դրեցին, եւ դա չի կարելի թոյլ տալ»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը տեսաուղերձում:

«Սա պատերազմի 20-րդ տարին է, եւ այն պէտք է դառնար յաղթանակի, պատւի եւ ուժի տարի: Փոխարէնը, Ջօ Բայդէնը եւ նրա ապաշնորհ վարչակազմը պարտութիւն կրեցին եւ յանձնւեցին: Մենք կապրենք, բայց, ցաւօք, մեր երկիրը դեռ երկար կը մնայ վիրաւոր: Մենք կը պայքարենք այս անկոմպետենտութիւնից առաջացած նւաստացումից վերականգնւելու համար: Մի վախեցէք, Ամերիկան կրկին կը հզօրանայ»,- ասել է Թրամփը:

Երկրի նախկին ղեկավարը նաեւ ցաւակցութիւն է յայտնել այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհւել են 2001 թւականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնների ժամանակ: Նա նաեւ յիշել է 13 ամերիկացի զինծառայողներին, որոնք զոհւել են 2021 թւականի օգոստոսի 26-ին Քաբուլի օդանաւակայանում տեղի ունեցած ահաբեկչութեան հետեւանքով: «Այս 13 մեծ մարտիկների մահը, ինչպէս նաեւ շատ ուրիշների վնասւածքները երբեք չպէտք է տեղի ունենային»,- յաւելել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։