Հա

Քաղաքական

13/09/2021 - 11:20

«Բաքուն նոր սակարկութիւններ է սկսել Մոսկւայի հետ». քաղտեխնոլոգը՝ ՌԴ խաղաղապահների մասին

Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից որոշակի զիջումներ ստանալ՝ ուշադրութիւն հրաւիրելով ԼՂ-ում գտնւող ռուս խաղաղապահների մանդատի ժամանակային շրջանակների վրայ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

«alikonline.ir» - Ըստ փորձագէտի` ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների ֆոնին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախկին պայմանաւորւածութիւնները հաւանաբար կորցնում են իրենց արդիականութիւնը։

Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից որոշակի զիջումներ ստանալ՝ ուշադրութիւն հրաւիրելով ԼՂ-ում գտնւող ռուս խաղաղապահների մանդատի ժամանակային շրջանակների վրայ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Ադրբեջանում վերջին շրջանում ժանանակ առ ժամանակ յայտարարութիւններ են հնչում այն մասին, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները ժամանակաւոր են։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմէթ Հաջիեւը հարցազրոյցներից մէկում յայտարարեց, որ «Ղարաբաղում գտնւող ռուս խաղաղապահների մանդատի առչութեամբ լրացուցիչ իրաւական մեխանիզմների վերաբերեալ որոշակի քննարկումներ դեռ շարունակւում են»։ Այդ ֆոնին Ռուստամ Մուրադովը (ում առաքելութիւնը ԼՂ-ում գտնւող ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտօնում աւարտւել է օրեր առաջ) յայտարարել է, որ ապագայում որոշում կը կայացւի հակամարտութեան գօտում զօրախմբի ներկայութեան ժամկէտը երկարացնելու մասին։

«Ադրբեջանը քաղաքական սակարկութեան նոր փուլ է սկսել` օգտւելով իրաւաբանական լծակից. Առանց Բաքւի ֆորմալ համաձայնութեան՝ ռուսական խաղաղապահ զօրախումբը չի կարող մնալ ԼՂ-ում»,- ասաց Յակոբեանը։

Ինչպեէ նշեց քաղտեխնոլոգը, պաշտօնական Բաքուն մշտապէս բարձրացնում է այդ հարցը` փորձելով մեղմել Ադրբեջանի վերաբերեալ Ռուսաստանի քաղաքականութիւնը։ Միեւնոյն ժամանակ, ռուս զինւորականներն ու քաղաքական գործիչները ձգտում են դադարեցնել ադրբեջանական կողմի նախաձեռնած այդ խաղը։

«Նրանք փորձում են ցոյց տալ, որ Ռուսաստանի հետ բանակցութիւններում այդ լծակը որեւէ բանի չի յանգեցնի, եւ որ Ադրբեջանը որեւէ յոյս ունենալ չի կարող»,- կարծում է Յակոբեանը։

Ըստ նրա` կողմերն ընդհանուր առմամբ կանգնել են նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտութեան առաջ, որոնք կապւած են իրավիճակի նոր զարգացման, տարածաշրջանում նոր դերակատարների եւ, հաւանաբար, ԵԱՏՄ-ի հետ։ Քաղտեխնոլոգը չի բացառել, որ Մոսկւան եւ Բաքուն որոշակի պայմանաւորւածութիւններ են ունեցել նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրելուց առաջ, բայց այս պահին դրանք կատարւած չեն։

«Գուցէ այնպիսի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացներ են սկսւել, որոնց հետեւանքով նախկին պայմանաւորւածութիւնները կորցնում են իրենց արդիականութիւնը։ Կարծում եմ, ներկայիս յայտարարութիւնները պայմանաւորւած են նրանով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են յստակեցնել դիրքորոշումները կամ փորձում են ակնարկներ անել»,- նշեց Յակոբեանը։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։