Հա

Քաղաքական

14/09/2021 - 08:15

Թալիբները Ռուսաստանի հետ քաղաքական յարաբերութիւններ պահպանելու ցանկութիւն են յայտնել

Աֆղանստանում իշխանութեան եկած «Թալիբան» շարժումն անհրաժեշտ է համարում թալիբների կողմից նշանակւած Ամիր Խան Մութաքիի կառավարութեան արտաքին գործերի նախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, բայց այդ պլանների մշակումը պէտք է ընթանայ այդ երկրների հետ համատեղ: 

«alikonline.ir» - Աֆղանստանում իշխանութեան եկած «Թալիբան» շարժումն անհրաժեշտ է համարում թալիբների կողմից նշանակւած Ամիր Խան Մութաքիի կառավարութեան արտաքին գործերի նախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, բայց այդ պլանների մշակումը պէտք է ընթանայ այդ երկրների հետ համատեղ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է շարժման քաղաքական գրասենեակի ներկայացուցիչ Սուհէյլ Շահինը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ես անհրաժեշտ եմ համարում այցերն այդ երկրներ եւ դրանց հետ քաղաքական յարաբերութիւնների պահպանումը, բայց դա պէտք է լուծւի այդ երկրների հետ երկկողմ կապերի ընթացքում: Այցերը պլանաւորւում են, բայց դրանք երբ պէտք է կայանան, լուծւելու են երկկողմ մակարդակով, երկրները երկկողմ մակարդակով պէտք է քննարկեն այդ այցը»,- նշել է Շահինը:

Խօսելով Աֆղանստանի արտասահմանեան ներկայացուցչութիւնների աշխատակիցների կազմի փոփոխութեան հնարաւորութեան մասին՝ նա նշել է, որ փոփոխութիւններն արւելու են այդպիսի անհրաժեշտութեան առկայութեան դէպքում՝ կախւած ԱԳ նախարարութեան նոր ղեկավարութեան որոշումներից:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիւացրեցին յարձակումը կառավարական ուժերի վրայ: Օգոստոսի տասնհինգին զինեալները մտել են մայրաքաղաք եւ յաջորդ օրը յայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Սեպտեմբերի 6-ին թալիբները յայտարարել են, որ Փանջշիրն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից յետոյ անցաւ իրենց հսկողութեան ներքոյ, եւ յաջորդ օրը յայտարարեցին Աֆղանստանի ժամանակաւոր կառավարութեան կազմը: Այն գլխաւորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարութեան ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնւում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքոյ: ԱԳ նախարարութեան ղեկավարն է դարձել Ամիր Խան Մութաքին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։