Հա

Քաղաքական

15/09/2021 - 08:20

«Աֆղանստանի իրադարձութիւնները ցոյց են տւել Եւրոմիութեան խոցելիութիւնը». Բորէլ

Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձութիւնները կրկին ցոյց են տւել Եւրոմիութեան խոցելիութիւնը: Այդ մասին յայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը:

«alikonline.ir» - Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձութիւնները կրկին ցոյց են տւել Եւրոմիութեան խոցելիութիւնը: Այդ մասին յայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Անկասկած, դա նման է կտրուկ արթնացման, որը եւս մէկ անգամ ցոյց է տալիս մեր խոցելիութիւնը: Ցանկացած դէպքում անհրաժեշտ է զեկոյց Աֆղանստանում ԵՄ-ի դերի եւ սխալների գնահատման վերաբերեալ, որոնք կարող էին տեղի ունենալ վերջին 20 տարւայ ընթացքում… մասնաւորապէս, աֆղանական բանակի պարտութեան պատճառները ի յայտ բերելու համար, որը չկարողացաւ իր երկիրը պաշտպանել թալիբներից»,- ասել է Բորէլը ֆրանսիական Monde թերթին տւած հարցազրոյցում: Նրա խօսքով, ԵՄ-ն փորձում է ընդլայնել համագործակցութիւնը տարածաշրջանի երկրների հետ, ինչպէս նաեւ ձգտում է իր ներկայութիւնը հաստատել Քաբուլում:

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է պաշտպանել այն բոլոր աֆղանցիներին, որոնք համագործակցում են իրենց հետ: Ինչպէս յայտնել է Բորէլը, ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները երեք չափանիշ են որոշել Աֆղանստանի նոր կառավարութեան հետ յարաբերութիւնների կառուցման համար, որոնք ներառում են աֆղանական ողջ հասարակութեան, այդ թւում նաեւ կանանց, հիմնական իրաւունքների յարգումը, տարհանում անցկացնելու հնարաւորութիւնը եւ այլ չափանիշներ:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։