Հա

Քաղաքական

15/09/2021 - 12:55

Սի Ցզինփինը մերժել է Բայդէնի՝ հանդիպման առաջարկը

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մերժել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի՝ հանդիպման առաջարկը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ յղում անելով սեպտեմբերի 9-ին երկու առաջնորդների միջեւ կայացած հեռախօսազրոյցին ծանօթ աղբիւրներին:

«alikonline.ir» - Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մերժել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի՝ հանդիպման առաջարկը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ յղում անելով սեպտեմբերի 9-ին երկու առաջնորդների միջեւ կայացած հեռախօսազրոյցին ծանօթ աղբիւրներին, ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

ԱՄՆ-ի նախաձեռնութեամբ կայացած զրոյցը տեւել է կէս ժամ։

Թերթը նշում է, որ Բայդէնն առաջարկել է հանդիպել, որպէսզի Վաշինգտոնի եւ Պեկինի յարաբերութիւնները դուրս գան փակուղուց։ Սակայն թերթի աղբիւրները նշում են, որ դրա փոխարէն Ցզինփինը նշել է, որ ԱՄՆ-ն պէտք է աւելի քիչ հռետորաբանութիւն կիրառի Հինաստանի նկատմամբ։

Թերթի մէկ այլ աղբիւր նշում է, որ կողմերը որեւէ միասնական եզրակացութեան չեն եկել։ Ընդ որում, նշւել է առողջութեան համար ռիսկերը՝ կապւած կորոնավիրուսի հետ։ Նշւում է, որ Ցզինփինը չի լքել Չինաստանը 2020 թւականի յունւարից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։