Հա

Քաղաքական

17/09/2021 - 12:30

Դուշանբէում կայացել է Ռէյիսի-Փաշինեան հանդիպումը․ քննարկել են երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Դուշանբէում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Դուշանբէում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինեանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ եւս մէկ անգամ շնորհաւորել ընտրութիւններում յաղթանակի եւ վարչապետի պաշտօնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` յոյս յայտնելով, որ պաշտօնավարման ընթացքում երկու երկրների յարաբերութիւններում նոր դրական քայլեր իրականացնել:

Իր հերթին Նիկոլ Փաշինեանը նշել է, որ այալ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի երդմնակալութեան արարողութիւնից Հայաստան է վերադարձել լաւ տպաւորութիւններով: «Մեր երկու կառավարութիւնների գործունէութիւնը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լաւ նրբերանգ է, որը հնարաւորութիւն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողութիւնները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինեանը յաւելել է, որ ՀՀ կառավարութեան գործունէութեան ծրագրում յատուկ ընդգծւել է տարածաշրջանային յարաբերութիւնների կարեւորութիւնը: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է Իրանի նախագահի յայտարարութիւնը, ըստ որի` Իրանի համար եւս կարեւոր է հարեւանների հետ յարաբերութիւնների զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ յարաբերութիւնների հետագայ զարգացմանը, երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։