Հա

Քաղաքական

20/09/2021 - 08:20

Ֆրանսիայի ԱԳՆ-ում յայտարարել են ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններում ճգնաժամի մասին

Ֆրանսիա-ԱՄՆ յարաբերութիւններում ճգնաժամը լրջօրէն կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը որոշելու գործում, սակայն չի յանգեցնի Ատլանտեան միութիւնից ելքին, յայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իւ Լէ Դրիանը:

«alikonline.ir» - Ֆրանսիա-ԱՄՆ յարաբերութիւններում ճգնաժամը լրջօրէն կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը որոշելու գործում, սակայն չի յանգեցնի Ատլանտեան միութիւնից ելքին, յայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իւ Լէ Դրիանը, ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՆԱՏՕ-ն նախաձեռնել է քննարկում հանրապետութեան նախագահի խնդրանքով հայեցակարգի շուրջ: ՆԱՏՕ-ի յաջորդ գագաթնաժողովի ժամանակ Մադրիդում աշխատանք կը տարւի նոր ռազմավարական հայեցակարգի շուրջ: Ակնյայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, կազդի դրա ընթացքի վրայ»,- «Ֆրանս Պրես»-ը մէջբերում է նախարարին:

Աւելի վաղ նա յայտարարել էր, որ Աւստրալիայի հետ պայմանագիրը խզելու իրավիճակը վկայում է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների ճգնաժամի մասին:

Ուրբաթ Լէ Դրիանը յայտնել է Փարիզի կողմից ԱՄՆ-ում եւ Աւստրալիայում դեսպաններին խորհրդակցութիւնների համար յետ կանչելու մասին Կանբերայի հետ սուզանաւերի վերաբերեալ պայմանագիրը խզելու պատճառով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ֆրանսիան պատմութեան մէջ առաջին անգամ յետ է կանչում իր դեսպաններին ԱՄՆ-ից ու Աւստրալիայից:

Սպիտակ տան Ազգային անվտանգութեան խորհրդի պաշտօնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը յայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը սերտ կապի մէջ է Ֆրանսիայի իշխանութիւնների հետ եւ մտադիր է առաջիկայ օրերը նւիրել տարաձայնութիւնները հարթելուն:

Աւելի վաղ Աւստրալիան գործընկերային յարաբերութիւններ էր հաստատել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտում (AUKUS) եւ յայտարարել էր ֆրանսիական Naval Group ընկերութեան հետ սուզանաւերի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին: 56 միլիորդ եւրօ արժողութեան համաձայնագիրը, որն անւանել էին «դարի պայմանագիր», նախատեսում էր Barracuda դասրի 12 հարւածային սուզանաւերի կառուցում: Ֆրանսիայի ԱԳՆ Լէ Դրիանն անւանել է Աւստրալիայի որոշումը «հարւած մէջքին»՝ ընդգծելով, որ վստահութիւնը խաթարւած է: Փարիզը պարզաբանումներ է ակնկալում ինչպէս Աւստրալիայից, այնպէս էլ ԱՄՆ-ից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։