Հա

Քաղաքական

21/09/2021 - 08:10

ՄԱԿ գլխաւոր քարտուղարը յոյս ունի հումանիտար հարցերի շուրջ փոխգործակցել թալիբների հետ

ՄԱԿ-ը յոյս ունի «Թալիբան»-ի հետ հումանիտար օգնութեան փոխգործակցութեան միջոցով նաեւ այլ հարցեր լուծել, լրագրողներին ասել է ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ը յոյս ունի «Թալիբան»-ի հետ հումանիտար օգնութեան փոխգործակցութեան միջոցով նաեւ այլ հարցեր լուծել, լրագրողներին ասել է ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը, յայտնում է կազմակերպութեան պաշտօնական կայքը: Գրում է News.am-ը:

«Աֆղանստանում ՄԱԿ-ի հիմնական խնդիրը թալիբների հետ համագործակցելն է եւ հումանիտար օգնութեան մատակարարում իրականացնելը»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ սա հէնց այն հնարաւորութիւնն է, որը մեզ վերը նշւած հարցերի վրայ դրական ազդեցութիւն ունենալու լծակներ կը տայ»,- յաւելել է ՄԱԿ գլխաւոր քարտուղարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։