Հա

Քաղաքական

22/09/2021 - 08:05

«Աֆղանստանից հեռանալով՝ ԱՄՆ-ը աւարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը». Բայդէն

ԱՄՆ-ը, Աֆղանստանից հեռանալով, աւարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը եւ սկսել դիւանագիտութեան դարաշրջանը, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ յայտարարել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը, Աֆղանստանից հեռանալով, աւարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը եւ սկսել դիւանագիտութեան դարաշրջանը, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ յայտարարել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը: Գրում է News.am-ը:

«Մենք աւարտեցինք 20 տարւայ հակամարտութիւնը Աֆղանստանում եւ սկսում ենք նոր՝ դիւանագիտութեան դարաշրջան»,- յայտարարել է Բայդէնը ՄԱԿ-ի ամբիոնից:

Նրա խօսքով՝ ռազմական ուժի կիրառումը պէտք է լինի վերջին, ոչ թէ առաջին գործիքը, եւ չպէտք է լինի աշխարհում իւրաքանչիւր խնդրի պատասխանը:

Մի կասկածէք, որ ԱՄՆ-ը կը պաշտպանի ինքն իրեն, եւ մենք պատրաստ ենք ուժ կիրառել, սակայն իւրաքանչիւր առաքելութիւն պէտք է լինի պարզ եւ հասանելի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։