Հա

Քաղաքական

23/09/2021 - 08:10

ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցութիւնները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրէյ Ռուդենկոն յայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում ծրագրում են բանակցութիւններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«alikonline.ir» - Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրէյ Ռուդենկոն յայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում ծրագրում են բանակցութիւններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ներկայումս երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Նիւ Եօրքում՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում: Եթէ ​​դա տեղի ունենայ, լաւ նշան կը լինի, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպէս խաղաղ գործընթացն առաջ մղելու կարեւոր գործիք»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

  • Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն
    Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն

    Կը պատրաստուէի արձագանգել «Ազդակ»-ի 11 հոկտեմբեր 2021-ի թիւին մէջ Միհրան Քիւրտօղլեանի տեսակէտին, երբ տեղի ունեցաւ լիբանանեան տագնապի շղթայական հանգրուաններուն ամէնէն անսպասելին. զինեալ բախումը: Քանի մը ժամ տեւած բախումը պատճառած է 7 զոհ եւ 31 վիրաւոր: Պատճա՞ռը բախումին: 4 օգոստոս 2020-ին Պէյրութի նաւահանգիստի պայթումին դատական հետաքննութեան շուրջ քաղաքական սուր տարակարծութիւն մը, որուն մասնակիցները թքած ունին իշխանութիւններու տարանջատման ու դատական համակարգի անկախութեան վրայ:

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

  • «Ալիեւի յայտարարութիւնները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատւութիւնից». Արա Շահվերդեան
    «Ալիեւի յայտարարութիւնները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատւութիւնից». Արա Շահվերդեան

    «Առաջին լրատւական»-ի հարցերին պատասխանել է Իրանի խորհրդարանի հայ պատգամաւոր Արա Շահվերդեանը:

  • Իրանում եւ Հայաստանում կը ստեղծւի Արաքս գետի աղտոտւածութիւնն ուսումնասիրող յատուկ յանձնաժողով
    Իրանում եւ Հայաստանում կը ստեղծւի Արաքս գետի աղտոտւածութիւնն ուսումնասիրող յատուկ յանձնաժողով

    Իրանի գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսութեան լրատւական գործակալութեանը (IRIB) տւած հարցազրոյցում, Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարեւոր հարցերից մէկը Արաքս գետի աղտոտւածութիւնն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտօնեաների հետ»:

  • Հայութեան կենսական շահերի զիջումներով հնարաւոր չէ յագեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը
    Հայութեան կենսական շահերի զիջումներով հնարաւոր չէ յագեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը

    Թէ ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում Վրաստանին ներգրաւել Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու գործում, կարծում եմ` հասկանալի է։ Այդ կերպ թիւրքական պետութիւնների դաշինքը փորձում է նախ աստիճանաբար նւազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանային խնդիրների քննարկման գործում, ապա եւ ընդհանրապէս այդ հարցերում Ռուսաստանը փոխարինել իր կողմից վերահսկւող Վրաստանով։ Սա, իհարկէ, երկարաժամկէտ քաղաքականութիւն է, բայց Թուրքիան չի շտապում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։