Հա

Քաղաքական

25/09/2021 - 12:20

Նիւ Եօրքում նոյեմբերի 9-ից յետոյ առաջին անգամ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաեւը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ), Նիւ Եօրքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխաւոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանի եւ Ջէյհուն Բայրամովի հետ։

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել, որում, մասնաւորապէս, նշւած է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաեւը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ), Նիւ Եօրքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխաւոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանի եւ Ջէյհուն Բայրամովի հետ։

Ինչպէս նաեւ կայացել է արտգործնախարարների մասնակցութեամբ համատեղ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը:

Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծւած հարցերի լայն շրջանակ: Համանախագահները առաջարկել են իրավիճակի դէէսկալացիային ուղղւած կոնկրետ նպատակային միջոցառումներ եւ հնարաւոր յաջորդ քայլերը: Համանախագահներն ընդգծել են, որ իրենց անփոփոխ վճռական աջակցութիւնը անհրաժեշտ միջոցառումների եւ գործողութիւնների ամբողջ սպեկտրին, որն իրականացւում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի կողմից:

Համանախագահները ողջունում են 2020 թւականի նոյեմբերից ի վեր երկու երկրների ԱԳ նախարարների առաջին նման հանդիպումը՝ որպէս երկու երկրների վճռականութեան նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխօսութեան միջոցով, որն ուղղւած է տարածաշրջանում անվտանգութեանը, կայունութեանը եւ բարգաւաճմանը։

Միջնորդները ն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հաւատարմութիւնը՝ ԼՂ հակամարտութեան հետ կապւած եւ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար»:

Յայտարարութիւնում նաեւ նշւում է, որ սեպտեմբերի 24-ին համանախագահները եւ Անջէյ Կասպրշիկը հանդիպել են ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդէի հետ եւ տեղեկացրել նրանք վերջին տարում ձեռնարկւած ջանքերի, այդ թւում այդ գործընթացում վերջին իրադարձութիւնների մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։