Հա

Քաղաքական

26/09/2021 - 12:30

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրութիւնները. Մերկէլի 16-ամեայ իշխանութիւնից յետոյ երկիրը նոր կանցլեր կունենայ

Կիրակի, սեպտեմբերի 26-ին, Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրութիւնները: Իւրաքանչիւր ընտրող քւէարկում է երկու անգամ՝ սկզբում կուսակցութեան ցուցակի, այնուհետեւ ՝ միամանդատ ընտրատարածքի թեկնածուի համար:

«alikonline.ir» - Կիրակի, սեպտեմբերի 26-ին, Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրութիւնները: Իւրաքանչիւր ընտրող քւէարկում է երկու անգամ՝ սկզբում կուսակցութեան ցուցակի, այնուհետեւ ՝ միամանդատ ընտրատարածքի թեկնածուի համար, ըստ Tert.am-ի յայտնում է Tsargrad.tv-ն:

Գերմանիայի Բունդեսթագի ընտրութիւններն անցկացւում են չորս տարին մէկ անգամ: Այն կուսակցութիւնը, որը հաւաքում է ձայների մեծամասնութիւնը, ընտրում է կանցլերին: Որպէս կանոն, առաջատարներն են լինում Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը կամ Քրիստոնեա-դեմոկրատների դաշինքը, վերջինի ներկայացուցիչը գործող կանցլեր Անգելա Մերկէլն է:

Ընտրութիւններին մասնակցում են եւս չորս խոշոր կուսակցութիւններ՝ «Ձախ», «Կանաչ», Ազատ դեմոկրատական կուսակցութիւնը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար». վերջինն աւանդաբար համարւում է եւրասկեպտիկ:

Վերջին չորս ընտրութիւնների հյղթողը քրիստոնեա-դեմոկրատներն էին, ուստի Մերկէլը Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր էր 16 տարի անընդմէջ: Նա ընտրութիւններից առաջ պաշտօնապէս յայտարարել է իր թոշակի անցնելու մասին: Մերկէլի իրաւայաջորդը համարւում են Արմին Լաշէթը կամ Մարկուս Սոդէրը: Եթէ յաղթեն սոցիալ-դեմոկրատները, կանցլեր կը դառնա Շոլցը: Կանաչների յաղթանակի դէպքում երկիրը կը ղեկավարի Բերբոկը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։