Հա

Քաղաքական

28/09/2021 - 08:35

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը յոյս ունի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխօսութիւնը կը շարունակւի

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յոյս ունի, որ, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ, երկու երկրները կը շարունակեն երկխօսութիւնը: Այս մասին ասւած է Գլխաւոր քարտուղարի գրասենեակի կողմից երկուշաբթի տարածւած յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յոյս ունի, որ, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ, երկու երկրները կը շարունակեն երկխօսութիւնը: Այս մասին ասւած է Գլխաւոր քարտուղարի գրասենեակի կողմից երկուշաբթի տարածւած յայտարարութեան մէջ. փորանցում է Tert.am-ը՝ «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Գլխաւոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխօսութեան վերսկսումը Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ հակամարտութիւնից մէկ տարի անց եւ յոյս ունի, որ այդ ջանքերը կը շարունակւեն եւ կը դառնան աւելի լայն երկխօսութեան մաս` լուծելու առկայ խնդիրները եւ կայուն խաղաղ կարգաւորման հասնելու համար»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Աւելի վաղ, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթւայ շեմին, տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջէյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյեանի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։