Հա

Քաղաքական

06/10/2021 - 12:35

Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի դրական ազդակներն ու Ռուսաստանի լռութիւնը

Մէկ տարի է անցել Արցախի Հանրապետութեան դէմ Բաքու-Անկարա արիւնոտ 44-օրեայ պատերազմից, որը անտեսւեց միջազգային հանրութեան կողմից եւ յանգեցրեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի պասիւութեանը: Եւ դա բերեց ծանր փոփոխութիւններ ու հետեւանքներ Արցախի, Հայաստանի եւ իհարկե ողջ տարածաշրջանի համար եւ առաջացրեց աշխարհաքաղաքական մեծ փոփոխութիւններ:

Պատմական հնարաւորութիւն Հայաստանի համար

 

ԻՍԱԿ ԻՒՆԱՆԷՍԵԱՆ

Կովկասի եւ Թուրտքիայի հարցերով փորձագէտ

 

Մէկ տարի է անցել Արցախի Հանրապետութեան դէմ Բաքու-Անկարա արիւնոտ 44-օրեայ պատերազմից, որը անտեսւեց միջազգային հանրութեան կողմից եւ յանգեցրեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի պասիւութեանը: Եւ դա բերեց ծանր փոփոխութիւններ ու հետեւանքներ Արցախի, Հայաստանի եւ իհարկէ ողջ տարածաշրջանի համար եւ առաջացրեց աշխարհաքաղաքական մեծ փոփոխութիւններ:

Ինչ վերաբերում է Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին եւ Ռուսաստանին, ապա այս պասիւութիւնը մասամբ պայմանաւորւած էր այս երկրների նկատմամբ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան սխալ քաղաքականութեամբ եւ Արեւմուտքի նկատմամբ նրա չափազանց պատկերացումներով, նոյն արեւմուտքի, որը 44-օրեայ պատերազմի ընթացքում միայն մտահոգութիւն էր յայտնում:

Վերջին երեքուկէս տարւայ ընթացքում Փաշինեանի կառավարութիւնը ինչ-որ կերպ վնասեց իր բոլոր չորս ռազմավարական դաշնակիցներին, այդ թւում՝ Ռուսաստանին անհամար հակառուսական յայտարարութիւններով եւ գործողութիւններով, Իրանին՝ Իսրայէլին մօտենալով եւ միանալով ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Չինաստանին եւ Հնդկաստանին՝ Պարսից ծոցիը Սեւ ծովին միացնող հիւսիս-հարաւ մայրուղու առաջարկւող նախագծից դուրս գալով:

Սակայն, միջազգային եւ տարածաշրջանային նշանակութեան այս գերտէրութիւնները, որոնք պատմութեան ընթացքում փաստել են, որ ազգային եւ աշխարհաքաղաքական շահերն իրենց քաղաքականութեան առաջնահերթութիւնն են, այժմ պասիւութիւնից դուրս են եկել, այլ կերպ ասած՝ Հայաստանին կանաչ լոյս են ցոյց տալիս:

Իրանի իշխանութիւնների կողմից Բաքւի հասցէին հնչեցրած խիստ բանաւոր սպառնալիքները, ԶՈՒ-ի լայնածաւալ զօրավարժութիւնները Նախիջեւանի եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում՝ Բաքւի բռնապետի ապակայունացնող գործողութիւններից յետոյ, ցոյց են տալիս, որ մի քանի ամիսներ առաջ դոկտ. Զարիֆի ասած խօսքը թէ՝ Հայաստանի սահմանն Իրանի կարմիր գիծն է, միայն խօսքեր չեն, եւ Իրանը ցոյց տւեց, որ ոչ միայն խօսքով, այլեւ գործով կարող է լինել Հայաստանի միակ յուսալի եւ ռազմավարական հարեւանն ու գործընկերը:

Սա կարեւոր է, քանի որ վերջին շաբաթւայ ընթացքում մենք ականտես եղանք Չինաստանի եւ Հնդկաստանի դրական յայտարարութիւններին, Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացման եւ նախորդ խոշոր ծրագրերի վերսկսման վերաբերեալ: Այս ամենի հետ միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետութեան, Չինաստանի եւ Հնդկաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը վերջին շաբաթւայ իրադարձութիւնների մասին լռութիւն պահպանելով, իրականում գործում էր միայն որպէս խաղաղապահ ուժ տարածաշրջանում եւ անհրաժեշտ կանաչ լոյս էր տալիս այս երկրներին:

Յոյս ունենաք որ ՀՀ գործող իշխանութիւնը, անհրաժեշտ հետեւութիւններ կանեն այս իրադարձութիւններին, եւ կառուցողական կը լինեն:

Այս պահին Հայաստանը բացառիկ հնարաւորութիւն ունի միանալ Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին, ազատւել իր իսկ ստեղծած այս դժւարութիւնից եւ կրկին որպէս դերակատար կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խնդիրներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։