Հա

Քաղաքական

10/10/2021 - 08:35

Ադրբեջանը դեսպանութիւն կը բացի Իսրայէլում

Ադրբեջանի միջազգային յարաբերութիւնների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւն ասել է, որ օրակարգում է Իսրայէլում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը:

«alikonline.ir» - Ադրբեջանի միջազգային յարաբերութիւնների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւն ասել է, որ օրակարգում է Իսրայէլում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդել է ադրբեջանական Moderator.az-ը:

Շաֆիեւը նշել է, որ այդ հարցը երկար ժամանակ է քննարկւում՝ ընդգծելով, որ ինքն անձամբ է աջակցում Իսրայէլում դեսպանատան ստեղծմանը:

«Ադրբեջանի ղեկավարութիւնը քայլ առ քայլ մօտենում է այս գործընթացին: Այժմ մեր երկիրն ունի Առեւտրի գրասենեակ Իսրայէլում: Ընդհանրապէս, սխալ է Իսրայէլում Ադրբեջանի դեսպանատան ստեղծումը կապել Իրանի հետ: Մենք ունենք մեր սեփական առաջնահերթութիւնները: Այս հարցում կան աւելի ուժեղ տարրեր, քան Իրանը: Իսրայէլի հետ մեր յարաբերութիւններն աւելի ամուր են»,- հաւաստիացրել է նա:

Շաֆիեւը նշել է, որ վերջին շրջանում օրակարգում են Իսրայէլի եւ արաբական երկրների դիւանագիտական յարաբերութիւնները:

«Իսրայէլի դեսպանատները բացւել են ԱՄԷ-ում, Մարոկկոյում: Բանակցութիւններ են ընթանում այն Օմանում բացելու համար: Հետեւաբար, մօտ ապագայում Ադրբեջանը դեսպանութիւն կը բացի Իսրայէլում: Ժամկէտը, ինչպէս ասացի, կապւած չէ Իրանի հետ, այն ամբողջութեամբ կախւած է Ադրբեջանի սեփական առաջնահերթութիւններից»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։