Հա

Քաղաքական

10/10/2021 - 11:50

Թուրքիան խնդիրներ է յարուցում Իրանի համար` աջակցութիւն ցուցաբերելով Ադրբեջանին

Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այն տեղեկատւութիւնը, ըստ որի` Իրանում ամենաբարձր մակարդակով թիրախաւորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ աշխատում են հէնց նրա դէմ։

«alikonline.ir» - Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այն տեղեկատւութիւնը, ըստ որի` Իրանում ամենաբարձր մակարդակով թիրախաւորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ աշխատում են հէնց նրա դէմ։

Քարոզչական պատերազմի հէնց սկզբից Իրանում խօսւում էր այն մասին, որ ադրբեջանական վարչախումբն իրականում Թուրքիայի ու Իսրայէլի աջակցութեամբ է իրականացնում հակաիրանական գործողութիւններ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցի ընթացքում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Գարիկ Միսակեանը։

Նրա կարծիքով` Ադրբեջանի դէմ քայլեր իրականացւեցին երկու ուղղութեամբ, նախ` հոգեւորականութեան կողմից եղան քննադատութիւններ, յայտարարութիւններ, որոնցում շեշտւում էր, որ Իրանն Ադրբեջանի ժողովրդի հետ խնդիր չունի, միւս կողմից խօսւեց լիբանանեան Հզբօլլահի օրինակով Ադրբեջանում կազմաւորւած իրանական խմբաւորումներն ակտիւացնելու մասին, որոնք պէտք է ծաւալեն պրոիրանական գործունէութիւն։

Միսակեանը պնդեց, որ փակելով անցակէտերը իրանական բեռնատարների համար` Թուրքիան իր հերթին խնդիրներ է յարուցում Իրանի համար` աջակցութիւն ցուցաբերելով Ադրբեջանին, հետեւաբար այս իրավիճակում հայկական կողմը պէտք է շատ արագ գործի, ու եթէ կարողանայ շուտափոյթ շահագործել Հիւոսիս-հարաւ ճանապարհահատւածը, ապա Իրանի համար կը դառնայ տարանցման լուրջ կենտրոն, իսկ ինչ վերաբերում է թուրք-իրանական հակամարտութեանը, ապա երկու երկրներում էլ, ըստ Միսակեանի, շատ լաւ հասկանում են, որ իրենք հաւասարազօր տէրութիւններ են իրենց ներուժով, բնակչութեամբ, տնտեսութեամբ եւ ռազմական հնարաւորութիւններով, հետեւաբար երկուսն էլ խուսափելու են ռաազմական բախումից։

Իրանագէտի խօսքով` Թուրքիայի ու Իրանի միջեւ, այդուհանդերձ, տարածաշրջանում գերակայութեան հասնելու համար սուր մրցակցութիւնը կը շարունակւի, ինչպէս եղել է նախկինում, ու թէեւ Հարաւային Կովկասում տեղի ունեցած արցախեան վերջին պատերազմից յետոյ երկու երկրների յարաբերութիւնները լարւել են, բայցեւայնպէս, չարժէ այդ առթիւ ինչ-որ պայթիւնի սպասել։

Նշենք, որ Թուրքիան փակել է իր բոլոր անցակէտերը իրանական բեռնատարների համար։ Իրանի հետ առեւտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին յայտնել էր, որ այսկերպ Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառութիւնն ամբողջութեամբ դադարեցւել է Իրանի եւ Ադրբեջանի սահմանին լարւած իրավիճակի պատճառով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։