Հա

Քաղաքական

11/10/2021 - 08:40

ՌԴ ՊՆ-ն յայտարարութիւն է տարածել Արցախում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչի սպանութեան մասին

Ռուսաստանի ՊՆ-ում հաստատել են հոկտեմբերի 9-ին Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանութեան փաստը:

«alikonline.ir» - Ռուսաստանի ՊՆ-ում հաստատել են հոկտեմբերի 9-ին Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանութեան փաստը. հաղորդում է News.am-ը:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մօտակայքում, գիւղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգութեան հետեւանքով մահացու վիրաւորում է ստատել Մատաղիս գիւղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարութեան կողմից ուսումնասիրւում է դէպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրաււմամբ»,- ասւած է ՌԴ ՊՆ տարածած յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանութիւնը հաղորդագրութիւն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանւել է քաղաքի բնակիչ Արամ Թեփնանցը (ծնւել էր 1966 թւականին):

Յարուցւել է քրէական գործ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։