Հա

Քաղաքական

13/10/2021 - 08:10

Մոսկւայում կայացել է Պուտին-Փաշինեան հանդիպումը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւն կատարած այցի շրջանակում, երէկ՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Կրեմլում առանձնազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւն կատարած այցի շրջանակում, երէկ՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Կրեմլում առանձնազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկացնում է Tert.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունութեան ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագայ քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինեանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների օրակարգային, ինչպէս նաեւ ինտեգրացիոն միաւորումներում հետագայ փոխգործակցութեանը վերաբերող հարցերի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։