Հա

Քաղաքական

13/10/2021 - 08:15

«Թուրքիային Ռուսաստանը դեր տւել է՝ գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն աւելի մեծ է». քաղաքագէտ

Իրանն իր գազի ու նաւթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նոյնպէս շրջափակման մէջ է, որի ելքերից մէկը Իրանի միջոցով է կարող լինել, եթէ Իրանը աւել ծաւալների պահանջ զգայ, իր գազը իրացնելուց յետոյ։ Թուրքմենական գազի միւս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նոյնպէս Հայաստանով, սակայն Իրանն այդ դէպքում էլի խաղից դուրս է մնում։

«alikonline.ir» - Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Իրանն իր գազի ու նաւթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նոյնպէս շրջափակման մէջ է, որի ելքերից մէկը Իրանի միջոցով է կարող լինել, եթէ Իրանը աւել ծաւալների պահանջ զգայ, իր գազը իրացնելուց յետոյ։ Թուրքմենական գազի միւս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նոյնպէս Հայաստանով, սակայն Իրանն այդ դէպքում էլի խաղից դուրս է մնում։

Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եւրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եւրոպան, հաշւի առնելով գազի գնալով աւելի մեծ դիֆիցիտն, փորձում է դրան նպաստել։

Եթէ իրանական գազն իրացւի Թուրքիայի միջոցով դէպի Եւրոպա, ապա Թուրքիան դառնում է հզօր գործօն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշւի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրաւէրի առաջ է յայտնւել (Եւրոպայում այս ոլորտում իր թելադրող դիրքը պահպանելու առումով)։ Թուրքիային Ռուսաստանը դեր տւել է՝ գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն աւելի մեծ է։

Եթէ շատ պարզունակ կերպով դիտարկենք իրավիճակը, ապա սա է Սիւնիքի բուն խնդիրներից մէկը, ով տիրի Սիւնիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կը ստանձնի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։