Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների յաղթահարման եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորման, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւս մէկ կարեւոր ձեւաչափ է: Այս մասին ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«alikonline.ir» - Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների յաղթահարման եւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորման, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւս մէկ կարեւոր ձեւաչափ է: Այս մասին ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գրում է News.am-ը:
«Այդ հանդիպումն առաջինը չէ, կրօնական առաջնորդների միջեւ շփումները պահպանւում են տասնամեակներ շարունակ: Դրանք տարբերւում են վստահելիութեամբ»,- ասել է նա:
Զախարովայի խօսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկւայում կայացած հանդիպումը կը ծառայի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելաւմանը, այդ թւում՝ վստահութեան ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային եւ կրօնական ժառանգութեան օբիեկտների պահպանմանը: