Հա

Քաղաքական

16/10/2021 - 13:25

«Ռուս-իրանական մրցակցութիւնը թէժանում է Հարաւային Կովկասում». Al-Monitor 

Միջին Արեւելքի տարածաշրջանի իրադարձութիւններին անդրադարձող Al-Monitor ամերիկեան պարբերականը վերլուծել է Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները՝ անդրադառնալով Հարաւային Կովկասում նրանց համագործակցութեան հեռանկարներին:

«alikonline.ir» - Միջին Արեւելքի տարածաշրջանի իրադարձութիւններին անդրադարձող Al-Monitor ամերիկեան պարբերականը վերլուծել է Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները՝ անդրադառնալով Հարաւային Կովկասում նրանց համագործակցութեան հեռանկարներին: Գրում է Tert.am-ը:

Պարբերականն անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի՝ Մոսկւա կատարած այցին, որի ընթացքում իր ռուս գործընկերոջ՝ Սերգէյ Լաւրովի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղւած «3+3» ձեւաչափի ստեղծումը, որը ներառելու է Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային:

«Մոսկւայում իրանցի դիւանագէտն անդրադարձել է նաեւ Բաքւի հետ յարաբերութիւններում առկայ խնդիրներին՝ շեշտադրելով Ադրբեջանի գործարքներն Իսրայէլի հետ: Լաւրովն, իր հերթին, յստակեցրել է, որ Ռուսաստանը դէմ է «Հարաւային Կովկասում «ռազմական ակտիւութեանը» եւ «սադրիչ զօրավարժութիւններին»»,- գրում է յօդւածագիրը՝ մատնանշելով, որ Իրանը վերջերս զօրավարժութիւններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին՝ տարատեսակ սպառազինման ներգրաւմամբ:

Աղբիւրը յիշեցնում է նաեւ, որ Ադրբեջանն ու Թուրքիան եւս համատեղ զօրավարժութիւններ են անցկացրել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում՝ Բաքւի եւ Թեհրանի միջեւ լարւածութեան սրման ֆոնին:

«Ընդհանուր առմամբ, Մոսկւայի համար հակասութիւնները Թեհրանի հետ կարող են շատ աւելի զգայուն լինել, քան վիճաբանութիւններն Անկարայի հետ: Ռուսաստանն ու Թուրքիան լրացնում են վակուումը Միջին Արեւելքում եւ Հարաւային Կովկասում՝ միմեանց ազդեցութեան գօտիների նկատմամբ ոտնձգութիւններ չանելով, այլ միայն բաժանելով դրանք (ինչպէս դա տեղի է ունեցել Իդլիբում կամ Լիբիայում): Իրանը, միւս կողմից, կարող է փորձել Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, որտեղ արդէն իսկ հաստատւել է՝ լինի դա Սիրիան կամ Հայաստանը: Իրանը Ռուսաստանի հետ կարող է ընդհարւել նաեւ Աֆղանստանում ազդեցութիւն հաստատելու հարցում»,- գրում է հեղինակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։