Հա

Քաղաքական

23/10/2021 - 13:10

«Իրանի դէմ Ալիեւի անզիջում հռետորաբանութեան «ոգեշնչման աղբիւրը» մեծ եղբայրն է՝ Էրդողանը». Արմէն Պետրոսեան

Նախօրէին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից Իրան-Ադրբեջան լարւածութեանն անդրադարձը բացայայտում է հակաիրանական «խաղում» թուրք-ադրբեջանական միասնական դիրքաւորումը՝ ի ցոյց դնելով տանդեմի հիմնական խաղաքարտերը։ Այս մասին գրում է արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

«alikonline.ir» - Նախօրէին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից Իրան-Ադրբեջան լարւածութեանն անդրադարձը բացայայտում է հակաիրանական «խաղում» թուրք-ադրբեջանական միասնական դիրքաւորումը՝ ի ցոյց դնելով տանդեմի հիմնական խաղաքարտերը։ Այս մասին գրում է արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

Էրդողանը մասնաւորապէս նշել էր. «Իսրայէլի հետ յարաբերութիւնների պատճառով Իրանը չի կարող վեր կենալ եւ Ադրբեջանին թիրախաւորող գործելաոճ դրսեւորել, որովհետեւ այսօր ադրբեջանցիների թիւն Իրանում ակնյայտ է: Սա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս: Կատարւածը սխալ է: Կարծում եմ՝ Իրանը եւ նոր իշխանութիւնն այս սխալը չեն շարունակի»:

«Արդէն իսկ անհերքելի է՝ 44-օրեայ պատերազմից յետոյ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրներից է ոչ միայն տարածաշրջանում Իրանի կողմից սեփական դիրքերի վերականգնմանը միտւած քաղաքականութեան հնարաւորինս խոչընդոտումը, այլ նաեւ հէնց Ադրբեջանի տարածքում իրանական ազդեցութեան առաւելագոյնս չէզոքացումը։

Որպէս նշւածի վառ ապացոյց՝ կարելի է նշել Բաքու-Թեհրան լարւածութեան ֆոնին Ադրբեջանում Իրանին հարող շիայական եւ տեղաբնիկ էթնիկ խմբերի տարաբնոյթ շրջանակների դէմ թիրախային պայքարը։ Խոչընդոտւում է նրանց ներկայացուցիչների գործունէութիւնը, իրականացւում են ձերբակալութիւններ լրտեսական ցանցի ստեղծման, պետական դաւաճանութեան եւ անջատողականութեան հրահրման շինծու մեղադրանքներով։

Իսկ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թիրախաւորման յստակ օրինակներ են Գորիս-Կապան աւտոճանապարհին իրանական բեռնատարների տեղաշարժի սահմանափակումները, Արցախի օկուպացւած շրջաններում ընթացող շինարարական աշխատանքներում իրանական ընկերութիւնների մասնակցութեան բացառումը, Ադրբեջան-Իրան սահմանին Իսրայէլի գործունէութեան ընդլայնման իրողութիւնը, ահաբեկչական տարրերի ներկայութեան հնարաւորութիւնը (ըստ իրանական կողմի) եւ այլն»,- գրել է Արմէն Պետրոսեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։