Հա

Քաղաքական

23/10/2021 - 13:15

«Իրանը եւ Ադրբեջանը խնդիրներն անհրաժեշտ է լուծեն դիւանագիտական ճանապարհով». Զախարովա

«Իրանը եւ Ադրբեջանը խնդիրներն անհրաժեշտ է լուծեն դիւանագիտական ճանապարհով»,- այս մասին յայտնել է է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«alikonline.ir» - «Իրանը եւ Ադրբեջանը խնդիրներն անհրաժեշտ է լուծեն դիւանագիտական ճանապարհով»,- այս մասին յայտնել է է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանը  եւ Ադրբեջանը՝ ունենալով սերտ յարաբերութիւններ, անհրաժեշտ է հետեւողական ջանքեր գործադրեն յարաբերութիւնների լարւածութեան թուլացման օգտին: Համոզւած ենք, որ այս երկու միմեանց մօտ գտնւող երկրների հետ կապւած բոլոր հարցերը կը լուծւեն բացառապէս քաղաքական և դիւանագիտական մեթոդներով», - ասել է նա՝ յստակեցնելով, որ ՌԴ-ն աջակցում է դիւանագիտական ճանապարհով խնդիրների լուծմանը:

Զախարովայի խօսքով՝ Մոսկւան, իր հերթին, լրացուցիչ ջանքեր է գործադրում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար՝ հաշւի առնելով, տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թւում, անշուշտ, Իրանի շահերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։