Հա

Քաղաքական

25/10/2021 - 08:10

ԱՄՆ կոնգրեսականները դէմ են Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին ուղղւած նամակում ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Պապասը, Գաս Բիլիրաքիսը եւ Քերոլին Մալոնին պահանջել են F-16 կործանիչ չվաճառել Թուրքիային եւ չարդիականացնել այդ երկրի կործանիչները։ Տեղեկացնում է «Փակագիծ»-ը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին ուղղւած նամակում ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Պապասը, Գաս Բիլիրաքիսը եւ Քերոլին Մալոնին պահանջել են F-16 կործանիչ չվաճառել Թուրքիային եւ չարդիականացնել այդ երկրի կործանիչները։ Տեղեկացնում է «Փակագիծ»-ը:

Վերոյիշեալ նամակը հաւանութիւն է ստացել յոյն-ամերիկեան ղեկավարութեան խորհուրդի, Ամերիկայի հրէական կոմիտէի եւ հայկական ու քրդական կազմակերպութիւններ կողմից:

Նամակում նշւում է, որ Թուրքիան խնդրել է գնել 40 հատ F-16 կործանիչներ ԱՄՆ-ից եւ արդիականացնել 80 F-16 կործանիչներ։

Աւելի վաղ ԱՄՆ-ի հայկական կազմակերպութիւնները դէմ հանդէս եկան Թուրքիային 40 հատ F-16 կործանիչներ վաճառելուն՝ յայտարարելով, որ նման կործանիչները օգտագործւել են Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Հայաստանի դէմ 44-օրեայ պատերազմում։

Թուրքիան վերջերս պահանջել է գնել F-16 կործանիչներ՝ ԱՄՆ-ից F-35 կործանիչի գնման համար վճարած 1.4 միլիարդ դոլարի դիմաց։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։