Հա

Քաղաքական

26/10/2021 - 10:10

«Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի յարաբերութիւններն աղէտալի չեն, դրանք ուղղակի չկան». Լաւրով

Աւելի վաղ Լաւրովը յայտարարել էր, որ Մոսկւան նոյեմբերի 1-ից դադարեցնում է իր մշտական ներկայացուցչութեան աշխատանքը դաշինքում։

«alikonline.ir» - Աւելի վաղ Լաւրովը յայտարարել էր, որ Մոսկւան նոյեմբերի 1-ից դադարեցնում է իր մշտական ներկայացուցչութեան աշխատանքը դաշինքում։

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի յարաբերութիւնները չի կարելի աղէտալի համարել, քանի որ դրանք պարզապէս չկան, յայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը Նորւեգիայի գործընկերոջ` Աննիկէն Հիւիթֆելդտի հետ բանակցութիւններից յետոյ: Ըստ Sputnik Արմենիայի տեղեկութիւնը յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի յարաբերութիւնները աղէտալի չէի համարի, քանի որ աղէտալի լինելու համար ինչ-որ բան պէտք է ունենալ։ Մենք ոչ մի յարաբերութիւն չունենք ՆԱՏՕ-ի հետ», - ասել է նախարարը։

Յիշեցնենք՝ աւելի վաղ Լաւրովը յայտարարել էր, որ Մոսկւան նոյեմբերի 1-ից դադարեցնում է դաշինքում իր մշտական ներկայացուցչութեան աշխատանքը: Դա արւել է այն բանից յետոյ, երբ դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցչութեան աշխատակիցների թւաքանակը կրճատւել է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։