Հա

Քաղաքական

28/10/2021 - 11:35

«Էրդողանը ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում». Financial Times

Financial Times պարբերականն անդրադարձել է Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ Հարաւային Կովկասում ստեղծւած իրավիճակին եւ աշխարհաքաղաքական զարգացումներին՝ առանձնակի ուշադրութիւն յատկացնելով թուրքական գործօնին: 

«alikonline.ir» - Financial Times պարբերականն անդրադարձել է Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ Հարաւային Կովկասում ստեղծւած իրավիճակին եւ աշխարհաքաղաքական զարգացումներին՝ առանձնակի ուշադրութիւն յատկացնելով թուրքական գործօնին: Գրում է Tert.am-ը:

Աղբիւրը նկատում է, որ պատերազմից յետոյ տարածաշրջանում, որը տեւական ժամանակ դիտարկւում է որպէս Ռուսաստանի գերիշխանութեան մաս, նկատելի է Թուրքիայի աճող տնտեսական ներկայութիւնը:

Պարբերականը գրում է, որ «պատերազմում Ադրբեջանին օգնելուց յետոյ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում, որտեղ նա մրցակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետ»: 

«Նա առաջարկել է դիւանագիտական յարաբերութիւնները վերականգնել մօտ 30 տարւայ խզումից յետոյ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ պատրաստ է «առանց նախապայմանների» բանակցութիւնների»,- գրում է պարբերականը։

«Քարնեգի հիմնադրամի» աւագ գիտաշխատող Թոմաս դէ Վաալն ասում է, որ Էրդողանը եւ Պուտինը կարող են ստիպւած լինել համագործակցել Կովկասում՝ ԱՄՆ-ին եւ Եւրոպային գործընթացների լուսանցքում պահելու համար:

Ինչ վերաբերում է Բաքւին, ապա այն յուսով է, որ հարեւանների հետ առեւտրի խոստումը կը գայթակղի Հայաստանին Ադրբեջանի համար բացել ցամաքային միջանցք՝ Նախիջեւան եւ Թուրքիա հասնելու համար, գրում է աղբիւրը:

«Եւ նոյնիսկ եթէ Թուրքիան բանակցութիւնների սեղանի շուրջ չէ, նրա ընկերութիւնները ստանում են (Արցախի՝ Tert.am) վերակառուցման ծրագրերի պայմանագրերը, որոնց արժէքը կարող է յաջորդ տասնամեակում կազմել 15 միլիարդ դոլար: Ալիեւը խոստացել էր, որ պատերազմի ժամանակ «բարեկամական» երկրների ընկերութիւնները կը շահեն, եւ նրա ամենամօտ դաշնակից Էրդողանը դա ապացուցում է»,- գրում է «Financial Times»-ը՝ մանրամասնելով, որ Արցախի՝ այժմ Բաքւի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում «յաղթանակի ճանապարհի» (չակերտները՝ Tert.am) ասֆալտապատմամբ զբաղւում է Էրդողանին մօտ կանգնած թուրքական երկու ընկերութիւն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։