Հա

Քաղաքական

28/10/2021 - 12:25

«Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիեւն Էրդողանին, թէ՞ հակառակը. Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի ռիսկերի ֆոնին՝ ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականութեան նոր մոդել է կառուցում». Regnum

Կովկասագէտ, քաղաքական մենաբան եւ Regnum գործակալութեան խմբագիր Ստանիսլաւ Տարասովն անդրադարձել է նախօրէին Բաքւի վերահսկողութեանն անցած Զանգելանի շրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:

«alikonline.ir» - Կովկասագէտ, քաղաքական մենաբան եւ Regnum գործակալութեան խմբագիր Ստանիսլաւ Տարասովն անդրադարձել է նախօրէին Բաքւի վերահսկողութեանն անցած Զանգելանի շրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը: Գրում է Tert.am-ը:

Ըստ քաղաքագէտի՝ այս անգամ Էրդողանի այցն առնչւում է երկու երկրի նախագահների՝ այսպէս կոչւած՝ Զանգեզուրի միջանցքի Հորադիզ-Միջնաւան-Աղբենդ եւ Ահմեթբէյլի-Վարանդա-Շուշի աւտոճանապարհների հիմնարկէքը գցելու ցանկութեան, ինչպէս նաեւ Վարանդայում օդանաւակայանի բացման արարողութեան հետ:

Տարասովը յաւելում է, որ մի շարք փորձագէտների կարծիքով՝ այս այցի պատճառներն այլ են. բանն այն է, որ ելոյթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ակնարկել է» որոշակի գործընթացի մասին, որն անցնում է Մոսկւա-Անկարա-Բաքու-Երեւան փոխյարաբերութիւնների գծով:

«Խօսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխյարաբերութիւնների մասին՝ Պուտինն ասել է հետեւեալը. «Ամենակարեւորն այս պահին սահմանին իրավիճակի վերջնական կարգաւորումն է: Այստեղ, իհարկէ, առանց Ռուսաստանի մասնակցութեան անհնար է ինչ-որ բան անել: Այստեղ մեզ ոչ ոք պէտք չէ երկու կողմից եւ Ռուսաստանից բացի»: Ակնյայտ է, որ այս արտայայտութիւնը, որն ընկալւում է որպէս քննարկման մասին ակնարկ, որը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ յուշում է, որ սահմանազատման գործընթացը կարելի է գլուխ բերել նաեւ առանց Թուրքիայի մասնակցութեան»,- նկատում է հեղինակը:

Մոսկւայի երկրորդ սկզբունքային դիրքորոշումն, ըստ փորձագէտի, այն է, որ երկիրը չի բացառում համագործակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմակողմանի ձեւաչափի շրջանակում: «Դա դիւանագիտական ժեստ չէ, քանի որ անհասկանալի է, թէ ինչպէս կորոշւի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահամնների հարցի լուծման պարագայում: Ի՞նչ դեր է յատկացւելու այդ գործում ԵԱՀԿ ՄԽ-ին, որը վերսկսել է իր գործունէութիւնը եւ խաղաղութեան առաջարկների ինչ-որ նոր փաթեթ է պատրաստում: Արդեօ՞ք այդ գործընթացը կը համատեղւի սահմանազատման գործընթացի հետ: Յատկապէս, որ Մինսկի խմբի համանախագահները պաշտօնական մակարդակում չեն հանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրենց օրակարգից»,- նկատում է Տարասովը:

«Սկզբունքօրէն, երեք դիրքորոշումն էլ հնարաւոր կը լինէր միաւորել միասնական «փաթեթային համաձայնագրում»: Սակայն այստեղ եւս ինտրիգ կայ: Հայրցն այն է, որ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ Անկարան եւ Երեւանը սկսել են ազդակներ փոխանակել դիւանագիտական յարաբերութիւնների հնարաւոր վերականգնման մասին»,- գրում է փորձագէտը՝ մէջբերելով Էրդողանի՝ երէկ արած յայտարարութիւնը. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսեւորելու պայմաններում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցում այլեւս որեւէ խոչընդոտ չի լինի, շատ կարեւոր է, որ սահմանները յստակեցւեն եւ փոխադարձ ճանաչւեն»: 

Ըստ Տարասովի՝ դա նշանակում է, որ Ալիեւն Էրդողանին զրկել է Անդրկովկասում քաղաքականապէս ինքնուրոյն մանրեւելու հնարաւորութիւնից: Միեւնոյն ժամանակ փորձագէտը մատնանշում է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ յարաբերութիւնների «կարգաւորման հարցում որպէս միջնորդ է հանդէս գալիս Վրաստանը՝ այդ գործընթացից դուրս թողնելով Բաքւին»:

«Ստացւում է, որ Ալիեւն ու Էրդողանը հանդիպման ընթացքում քննարկելու շատ բան են ունեցել: Չէ՞ որ Հայաստանի հետ յարաբերութիւններ ձեւաւորելու փորձերն առանց Ռուսաստանի մասնակցութեան իրենց մօտ չեն ստացւում: Ինչ վերաբերում է Մոսկւային, ապա հնարաւոր համարելով Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքից եկող հաւանական ռիսկերը՝ ՌԴ-ն Անդրկովկասում իր արտաքին քաղաքականութեան նոր մոդել է կառուցում: Դրա գլխաւոր իմաստը երկրորդական հարցերում զիջումներ անելն է, սակայն ոչ մի յետ քայլ այնտեղ, որտեղ Ռուսաստանի համար իսկապէս կարեւոր է: Ինչ կը լինի հետգայում, մօտ ապագայում կը հասկանանք Մոսկւայի, Անկարայի, Բաքւի եւ Երեւանի վարքից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։