«Երեւանից շատ դրական ազդակներ են գալիս, բայց Անկարան խորհրդակցում է Բաքւի հետ». Չաւուշօղլու
«alikonline.ir»- Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում. CNN Turk հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն՝ յիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած վերջին այցի ժամանակ արւած յայտարարութիւնները։ Գրում է «Yerkir.am»-ը:
«Այս հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել։ Մենք յայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխադարձ քայլերի Երեւանի դրական որոշումներին ի պատասխան։ Անկարան Բաքւի հետ քննարկում է, թէ ինչ քայլեր կարող են ձեռնարկւել այս ուղղութեամբ»,- ասել է Չաւուշօղլուն։
«Մենք յայտարարել ենք, որ փոխադարձ գործողութիւններ ենք անելու Հայաստանի դրական քայլերի կապակցութեամբ, իսկ թէ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին, դա նոյնպէս քննարկում ենք»,- ասել է Չաւուշօղլուն CNN Turk հեռուստաալիքին տւած հարցազրոյցում։