Հա

Քաղաքական

02/11/2021 - 12:50

Թրամփը ենթադրել է, որ Բայդէնը ձանձրույթից քնել է Կլիմայի հարցով ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը ձանձրոյթից քնել է Կլիմայի հարցով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի ժամանակ, որն անցկացւում է Շոտլանդիայի Գլազգօ քաղաքում:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը ձանձրոյթից քնել է Կլիմայի հարցով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի ժամանակ, որն անցկացւում է Շոտլանդիայի Գլազգօ քաղաքում, ըստ News.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բայդէնը մեկնել է Եւրոպա եւ յայտարարել, որ գլոբալ տաքացումը մեծագոյն առաջնահերթութիւն է, ապա արագ քնել է հէնց համաժողովի ժամանակ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Նա, ում իսկապէս հետաքրքիր է քննարկման առարկան, երբեք չէր քնի»,- ասել է քաղաքական գործիչը։

Յայտարարութեանը կցւած է տեսանիւթում, որում երեւում է՝ ինչպէս է Բայդէնը մի քանի վայրկեան փակում աչքերը։ Սա առաջին անգամը չէ, որ Թրամփը յայտարարում է, որ Բայդէնը քնում է միջոցառումների ժամանակ՝ նրան անւանելով «քնկոտ Ջօ»։ Յունիսին Բայդէնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ Թրամփը նրան մաղթել էր «չքնել հանդիպման ժամանակ», ինչպէս նաեւ խնդրել Պուտինին փոխանցել իր լաւագոյն մաղթանքները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։