Հա

Քաղաքական

04/11/2021 - 08:15

«ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձեւաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին». Զախարովա

Ռուսաստանի Դաշնութիւնը Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների միջեւ 2020 թւականի նոյեմբերի 9-ին կնքւած համաձայնագրի տարելիցի առթիւ յաջորդ շաբաթ հանդէս կը գայ լայն անդրադարձով:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութիւնը Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների միջեւ 2020 թւականի նոյեմբերի 9-ին կնքւած համաձայնագրի տարելիցի առթիւ յաջորդ շաբաթ հանդէս կը գայ լայն անդրադարձով: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղութիւններով աշխատանքները շարունակւում են»,- նշել է Զախարովան:

Պատասխանելով առաջիկայում հնարաւոր նոր փաստաթղթերի ստորագրման, ինչպէս նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարաւոր հանդիպման մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Ես դեռեւս նման տեղեկութիւն չունեմ: Եկէք թողնենք այդ հարցը ղեկավարներին եւ նրանց մամուլի ծառայութիւններին: Եթէ իրենք նման տեղեկութիւն ունենան, մեզ հետ կը կիսւեն դրանով»:

Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձեւաչափը գործի դնելու մասին յայտարարութիւններին ու դրա վերաբերեալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչւող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշւած գաղափարին՝ նման խորհրդատւական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերեալ: Այն անւանում են 3+3, խօսքը Հարաւային Կովկասի երկրների ու նրանց հարեւանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան: Իհարկէ, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթութիւն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցութիւնը բխում է այս ձեւաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կը մեծացնի վստահութիւնը միջպետական յարաբերութիւններում, հակասութիւնների կարգաւորման գործում, կը բացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձեւաչափը կարող է եւ պէտք է լուծումներ առաջարկի ինչպէս հին խնդիրների, այնպէս էլ նոր մարտահրաւէրների համար»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։