Հա

Քաղաքական

14/11/2021 - 12:40

«Ալիեւը պէտք է պատասխանատւութեան ենթարկւի իր մահաբեր գործողութիւնների համար»․ Ֆրանկ Փալոն

Պէտք է աւելին անել՝ պատասխանատւութեան ենթարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր մահաբեր գործողութիւնների համար, «Թւիթեր»-ի իր էջում յայտարարել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնը։

«alikonline.ir» - Պէտք է աւելին անել՝ պատասխանատւութեան ենթարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր մահաբեր գործողութիւնների համար, «Թւիթեր»-ի իր էջում յայտարարել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնը։

Մեկնաբանութիւններն արւել են այն բանից յետոյ, երբ Պետքարտուղարութեան Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով բիւրօն դատապարտել է բռնութիւնը, որը յանգեցրել է Արցախում կոմունալ ծառայութիւն իրականացնող հայ աշխատակցի մահւանը։ Այս շաբաթւայ սկզբին Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադէպի հետեւանքով վիրաւորւել էին «Ջրմուղ-կոյուղու» եւս երեք աշխատակից:

«Անմեղ հայ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնութիւնները շարունակւում են Արցախի վրայ Ադրբեջանի յարձակման դադարեցումից մէկ տարի անց։ Բայդէնի վարչակազմի կողմից այս միջադէպի դատապարտումը կարեւոր է, պէտք է աւելին անել՝ պատասխանատւութեան ենթարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր մահաբեր գործողութիւնների համար»,- ասել է կոնգրեսական Փալոնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։