Հա

Քաղաքական

17/11/2021 - 13:10

«Զինւած դիմակայութիւն՝ նոր շրջանում. կողմերի միջեւ ձեռք բերւած բանաւոր պայմանաւորւածութիւնների շղթան քայքայւում է». «Կոմերսանտ»

Երեքշաբթի կրկին լիամասշտաբ մարտեր են բռնկվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրետանու եւ զրահատեխնիկայի կիրառմամբ՝ յիշեցնելով անցեալ տարւայ իրադարձութիւնները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականն՝ անդրադառնալով նախօրէին տեղի ունեցած ադրբեջանական յարձակումներին:

«alikonline.ir» - Երեքշաբթի կրկին լիամասշտաբ մարտեր են բռնկվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրետանու եւ զրահատեխնիկայի կիրառմամբ՝ յիշեցնելով անցեալ տարւայ իրադարձութիւնները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականն՝ անդրադառնալով նախօրէին տեղի ունեցած ադրբեջանական յարձակումներին:

«Այս անգամ էսկալացիան տեղի է ունեցել ոչ թէ Ղարաբաղում, այլ Հայաստանի Սիւնիքի մարզում, որտեղ երկրների միջեւ վիճարկելի սահման է անցնում: Հաւանաբար, գիտակցելով, որ ռազմական դիմակայութեան գործում դժւար է ինքնուրոյն յաղթանակի հասնել, հայաստանեան իշխանութիւններն ակտիւացրել են դիւանագիտութիւնը՝ կոչ անելով Ռուսաստանին օգնութիւն ցուցաբերել՝ 1997 թւականի երկկողմ պայմանագրի հիման վրայ: Ի պատասխան՝ Մոսկւան կրկին իր վրայ է վերցրել խաղաղապահ առաքելութիւնը, ինչն էլ արագօրէն տւել է առաջին արդիւնքները. Իրավիճակը կարգաւորւել է այն բանից յետոյ, երբ ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն հեռախօսազրոյցներ է ունեցել հակամարտող կողմերի իր պաշտօնակիցների հետ»,- գրում է պարբերականը:

Աղբիւրը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ելոյթ ունենալով Անվտանգութեան խորհրդի երեկոյեան նիստում յայտարարել էր. «Մեր զինւած ուժերը մեծ կուրստներ են հասցրել հակառակորդին կենդանի ուժի տեսքով, ինչպէս նաեւ ոչնչացրել են առնւազն վեց միաւոր զրահատեխնիկա»:  

Բաքւից երեկոյեան որեւէ մանրամասն տեղեկութիւն չի հաղորդւել: Պարբերականի փոխանցմամբ՝ Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ զրոյցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միայն նշել է, որ «կան վիրաւորներ», սակայն այլ տեղեկութիւն հրապարակայնօրէն չի հաղորդւել:

«Իրավիճակի նման մասշտաբային սրման պատճառ կարելի է նշել մի շարք գործօնների համախումբ, որոնք կուտակւել էին վերջին ամիսներին»,- գրում է պարբերականը՝ յիշեցնելով նաեւ վերջերս Շուշիի մօտ տեղի ունեցած իրադարաձութիւնները:

Յօդւածագիրը մատնանշում է նաեւ Սիւնիքի մարզի կարեւորութիւնը՝ նկատելով, որ հակամարտող կողմերի դիրքերն այնտեղ յայտնւել են միայն Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ: «Մինչ այդ, շրջանով անցնող սահմանը միայն պաշտօնական էր, քանի որ դրանից արեւելք ընկած տարածքը վերահսկւում էր չճանաչւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կողմից: Միեւնոյն ժամանակ շրջանը Երեւանի հետ կապող ճանապարհը երկու անգամ մտնում է Ադրբեջանի տարածք»,- գրում է հեղինակը՝ յիշեցնելով, որ անցեալ շաբաթ ճանապարհի այդ հատւածում մաքսակէտեր են տեղակայւել` ըստ երեւոյթին, Բաքւի եւ Երեւանի միջեւ ձեռք բերւած համաձայնութեամբ:

Կարող է հարց առաջանալ. հնարաւոր չէր արդեօ՞ք բանակցել, որ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների նկատմամբ սահմանային վերահսկողութիւնն այդ ճանապարհին չիրականացւի: Հնարաւոր էր, սակայն միջանցքային տրամաբանութեան գնով, ինչպէս յայտարարել էր Նիկոլ Փաշինեանը: «Միջանցքային տրամաբանութիւն» ասելով Փաշինեանը նկատի ունէր Բաքւից դէպի Նախիջեւան գնացող ճանապարհի ապագայ արտատարածքային կարգավիճակը:

«Սակայն դա, ինչպէս տեսնում ենք չի օգնել նւազեցնել լարւածութիւնը տարածաշրջանում: Խնդիրն այն է, որ կողմերի մեջեւ ձեռք բերւած բանաւոր պայմանաւորւածութիւնների շղթան քայքաւում է: Հաւանաբար, այդ իսկ պատճառով է Նիկոլ Փաշինեանը խափանել Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումը, որի մասին արդէն հասցրել էր յայտարարել Դմիտրի Պեսկովը»,- եզրակազմում է:

Յօդւածագիրը ներկայացնում է նաեւ ՀԱՊԿ-ի արձագանգը, որի համաձայն՝ կառոյցը ուշադիր հետեւում է սահմանին տիրող իրավիճակին: Պաշտօնապէս քարտուղարութիւնը հայկական կողմից դիմում չի ստացել:

Բացի այդ, երէկ երեկոյեան յայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահը հեռախօսազրոյց է ունեցել Փաշինեանի հետ: Մոսկւայի յայտարարութիւնը զրոյցի արդիւնքում բաւականին զուսպ էր. յայտարարւել էր, որ ղեկավարները «քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադէպերից յետոյ ստեղծւած իրավիճակը եւ պայմանաւորւել են շարունակել շփումները»:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները յարձակում են գործել սահմանի տւեալ ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքերի վրայ։ Հակառակորդը կիրառել է նաեւ հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական կողմի միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արեւելեան սահմանագօտում կրակը դադարեցւել է, իրադրութիւնը յարաբերականօրէն կայունացել է։  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։