Հա

Քաղաքական

17/11/2021 - 13:50

«Պուտին-Ալիեւ-Փաշինեան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնութիւնը, իրավիճակի կայունացման միակ ուղին եռակողմ պայմանաւորւածութիւնների իրագործումն է». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եռակողմ հանդիպման համար պէտք է բոլոր կողմերի համաձայնութիւնը եւ բոլոր կողմերի պատրաստակամութիւնը: ՏԱՍՍ գործակալութեան փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին յայտնել է ՌԴ ղեկավարի խօսնակ Դմիտրի Պեսկովը: 

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եռակողմ հանդիպման համար պէտք է բոլոր կողմերի համաձայնութիւնը եւ բոլոր կողմերի պատրաստակամութիւնը: ՏԱՍՍ գործակալութեան փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին յայտնել է ՌԴ ղեկավարի խօսնակ Դմիտրի Պեսկովը: Գրում է Tert.am-ը:

«Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կը լինեն, սակայն որպէսզի դրանք հնարաւոր դառնան, անհրաժեշտ է երեք կողմի համաձայնութիւնն ու պատրաստակամութիւնը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերջինս յաւելել է, որ Մոսկւան հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակամարտութեան կողմերին զսպւածութեան կոչ է անում եւ հանդէս է գալիս եռակողմ համաձայնութեան պահպանման օգտին:

«Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողութիւնների վերսկսումն իսկապէս այն է, ինչ երէկ լուրջ անհանգստութեան պատճառ դարձաւ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիւ յաջողւեց հակամարտող կողմերին զսպւածութեան կանչել»,- ասել է Պեսկովը:

«Ռուսական կողմը հետագայում եւս կը շարունակի անել դա: Մենք այնուամենայնիւ յոյս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանաւորւածութիւնների իրագործումն է»,- ընդգծել է Պեսկովը:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները յարձակում են գործել սահմանի տւեալ ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքերի վրայ։ Հակառակորդը կիրառել է նաեւ հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական կողմի միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արեւելեան սահմանագոտում կրակը դադարեցւել է, իրադրութիւնը յարաբերականօրէն կայունացել է։  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։