Հա

Քաղաքական

18/11/2021 - 11:30

«Հեռացէք, թող այլ մարդիկ գան, որոնք կը կարողանան դա անել». Եւսէեւը դիմում է Նիկոլ Փաշինեանին

«Եթէ դու պետութեան վարչապետ ես, պէտք է ապահովես երկրի տարածքային ամբողջականութիւնը, եթէ դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթէ Դուք այդ խնդիրը չէք կարողանում կատարել, որը պետութեան ամենակարեւոր գործառոյթներից մէկն է, հեռացէք, թող այլ մարդիկ գան, որոնք կը կարողանան դա անել»,- «168 ժամ»-ի հետ զրոյցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւը՝ դիմելով ՀՀ իշխանութիւններին:

«alikonline.ir» - «Եթէ դու պետութեան վարչապետ ես, պէտք է ապահովես երկրի տարածքային ամբողջականութիւնը, եթէ դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթէ Դուք այդ խնդիրը չէք կարողանում կատարել, որը պետութեան ամենակարեւոր գործառոյթներից մէկն է, հեռացէք, թող այլ մարդիկ գան, որոնք կը կարողանան դա անել»,- «168 ժամ»-ի հետ զրոյցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւը՝ դիմելով ՀՀ իշխանութիւններին:

Նրա որակմամբ, Նիկոլ Փաշինեանը բոլոր ուժերով կառչել է իշխանութիւնից: «Երկրում ստեղծւած այս իրավիճակի համար, երբ իրանցի վարորդների համար ճանապարհը փակւել է, տեղաշարժը երկրում սահմանափակւել է, ո՞վ է մեղաւոր, Ռուսաստա՞նը, թէ՞ ՀՀ իշխանութիւնը: Ռուսաստանին պէտք չէ շանտաժի ենթարկել, Ռուսաստանը հայերի փոխարէն չի պատերազմելու Հայաստանում, Ռուսաստանը կարող է դա անել հայերի հետ, իսկ այստեղ չես հասկանում, թէ ինչ է, երկերեսանիութիւն է սա: Ինձ նեարդայնացնում է ՀՀ իշխանութեան վարքագիծը: Նրանք էլ անձամբ հակառուսական տրամադրութիւններ են հրահրում»,- նշել է նա:

Ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ ՀՀ իշխանութիւնները երկերեսանիութեամբ են զբաղւում: «Նրանք խօսքերով ասում են՝ պէտք է օգնութիւն, բայց որպէսզի այդ օգնութիւնն իրականացւի, հարկաւոր է ենթակառուցւածք: Իսկ ենթակառուցւածք չեն ցանկանում ստեղծել, քանի որ դա ամերիկացիները չեն ցանկանում: Ի վերջոյ, կողմնորոշւէք՝ ի՞նչ էք ցանկանում: Եթէ ցանկանում էք, որ ՌԴ-ն օգնի, ստեղծէք ռազմական ենթակառուցւածք, կամ պէտք է շարունակէք դատարկաբանել: Սա Երեւանի ինչ-որ հրապարակ չէ, շատախօսել պէտք չէ, այլ պէտք են կոնկրետ գործողութիւններ»,- ասաց Եւսէեւը՝ յաւելելով, որ նման կոնկրետ գործողութիւններ չկան:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։