Հա

Քաղաքական

21/11/2021 - 13:10

«ՀՀ իշխանութիւնը բռնել է վտանգաւոր ուղի, որը յղի է ՀՀ պետականութեան հետագայ կործանմամբ»․ Արեշեւ

«168 Ժամ»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագէտ, Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը:

«alikonline.ir» - «168 Ժամ»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագէտ, Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը:

 

- Պարոն Արեշեւ, օրերս սրւեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածում, նոյեմբերի 16-ին յանգեցնելով մինչեւ անգամ ռազմական տեղային բախումների Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ունենք զոհեր, ռազմագերիներ եւ անհետ կորածներ: Ժամեր անց ՀՀ ԱԽՔ Արմէն Գրիգորեանը յայտարարեց, որ կը դիմեն ռազմական օգնութեան խնդրանքով, զուգահեռաբար՝ իշխանական պատգամաւորները փորձում էին քննադատել ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին՝ նշելով, թէ ինչպիսի անվստահութիւն կը ձեւաւորւի յարաբերութիւններում, եթէ չլինի օգնութիւն: Այնուամենայնիւ, բախումները դադարեցին հէնց ռուսական կողմի միջամտութեան արդիւնքում, եւ յայտնի չդարձաւ՝ արդեօք եղա՞ւ պաշտօնական դիմում ՌԴ-ին, թէ՞ ոչ։ Նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինեանն ասաց, որ ընդունել են ՌԴ առաջարկները սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շուրջ այն դէպքում, երբ այս մասին խօսւում էր դեռ մայիս ամսից: Ի՞նչ կատարւեց, ըստ Ձեզ, ու ինչո՞ւ:

- Ի սկզբանէ ցանկանում եմ նշել, որ նոյեմբերի 16-ի իրադարձութիւններին նախորդել էր հակասական տեղեկատւութիւն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման կազմակերպման մասին, բայց, դատելով յարակից տեղեկութիւններից, կարելի է ասել, որ պարոն Փաշինեանը վերջին պահին հրաժարւել էր այդ հանդիպումից: Սրա շուրջ շատ հակասական տեղեկատւութիւն է շրջանառւում, կարծում եմ՝ անիմաստ է դիմել պարոն Փաշինեանին պարզաբանումների համար, քանի որ Ղարաբաղի շուրջ մէկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների ընթացքում նա ցոյց տւեց այն մեխանիզմը, որի օգնութեամբ իրականացնում է պետական քաղաքականութիւնը, եթէ դա այդպէս կարելի է անւանել: Այսինքն՝ խօսքն ամէն գնով իշխանութիւնը պահպանելու մասին է, ինչպէս նաեւ ձգտման՝ մաքսիմալ կերպով հանել պատասխանատւութիւնը սեփական անձի վրայից ոչ պոպուլեար որոշումների համար: Ղարաբաղի դէպքում, որքան մենք հասկանում ենք, նա նպատակադրել էր լուծել այդ հարցը մաքսիմալ թւով զոհեր տալով, որպէսզի իրեն ներկայացնի ազգի փրկիչ, եւ որքան հասկանում ենք, դա նրա մօտ ստացւեց:

Այսպէս էլ ներկայումս Սիւնիքում, իմ կարծիքով, գործող թիմն աշխատում է նույն սխեմայով, գործը հասցնել մարդկային զոհերի, որպէսզի յետոյ համաձայնի մաքսիմալ անշահաւէտ պայմանների եւ ներկայանայ՝ որպէս ազգի փրկիչ, այս իրավիճակում՝ Սիւնիքի փրկիչ: Ինձ թւում է, որ դա բաւականին վտանգաւոր ուղի է եւ յղի է ՀՀ պետականութեան հետագայ կործանմամբ, մասնաւորապէս, ՀՀ ուժային կառոյցների: ՀՀ ՊՆ-ի օրինակով հիանալիօրէն տեսնում ենք, որ ղեկավարի պաշտօնում նշանակւել է անձ, որը որեւէ առնչութիւն չի ունեցել զինւորական ծառայութեան հետ, եւ կասկածում եմ, որ գիտէր, թէ որտեղ է գտնւում ՀՀ ԳՇ-ն: Այսինքն՝ նմանատիպ տեղեկատւական եւ կադրային քաղաքականութիւնը՝ ուղղւած նաեւ Ռուսաստանին, արդէն բոլորին յայտնի է եւ որեւէ վստահութեան չի յանգեցնելու հայ-ռուսական յարաբերութիւններում, նպաստելով իրավիճակի բարդացման, վատթարացման, առաջին հերթին՝ հէնց ՀՀ-ի համար:

 

- Բաւականին շատ են քննադատութիւնները՝ ուղղւած ՌԴ-ին, ի դէպ, կան թէ ոչ ադեկվատ, թէ ադեկվատ քննադատութիւններ, ու այստեղ ՌԴ դիրքորոշումը, դիրքաւորումը հասկանալու կարիք կայ: Ինչպէ՞ս էք գնահատում ստեղծւած իրավիճակում ՌԴ-ի պահւածքը՝ որպէս ՀՀ ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ եւ եռակողմ հրադադարի յայտարարութիւնների երաշխաւոր:

- Կը ցանկանայի յիշեցնել, որ ռազմական բախումները, որոնք տեղի ունեցան սահմանին, իմ տեղեկատւութեամբ՝ ռուսական ռազմաբազայի պատասխանատւութեան գօտում չեն, բայց ամէն դէպում մենք գիտենք, որ հետագայ էսկալացիայից հնարաւոր եղաւ խուսափել հէնց 102-րդ բազայի ջանքերի շնորհիւ: Այս ֆոնին հետագայ մեղադրանքները Ռուսաստանին, թէ բաւարար աջակցութիւն չի ցուցաբերում, մեղմ ասած՝ տարօրինակ են: Կարծում եմ, որ ստեղծւած իրավիճակի կարգաւորման բաւականին կարճ, ընդունելի ճանապարհը պետական սահմանի դեմարկացիայի-դելիմիտացիայի շուրջ համաձայնութեան ձեռքբերումն է: Կարծում եմ՝ որքան երկար Երեւանը փորձի խուսափել այս հարցով համաձայնագրի ստորագրումից, այնքան իրավիճակը կը խորանայ: Կարելի է հասկանալ, որ պարոն Փաշինեանը վախենում է հասարակութեան աչքում կորցնել լեգիտիմութիւնը, քանի որ հայ հասարակութիւնը բաւականին ցաւագին է արձագանգում տարածքների կորստին սահմանի վերաձեւման հետեւանքով, բայց այստեղ առաջին հերթին խնդիրը հէնց պարոն Փաշինեանի մէջ է, որը չի կարողանում ղեկավարել պետութիւնը, եւ ում բոլոր գործողութիւնները, որքան նա երկար մնայ իշխանութեան, յանգեցնելու են հետագայ կորուստների, այդ թւում՝ տարածքային եւ մարդկային: Անցած տարւայ ընթացքում դա արդէն անհրաժեշտ էր հասկանալ:

 

- ՌԴ-ն միջամտեց եւ ժամանակաւոր հրադադար հաստատւեց, սակայն ինչպէ՞ս է ստացւում, որ նման բան հնարաւոր է դառնում մի երկրի դէպքում, որը ՌԴ անվտանգային գօտում է, ՌԴ անվտանգային պատասխանատւութեան տիրոյթում: Որպէս ՀՀ ռազմավարական դաշնակից՝ նման իրավիճակում ՌԴ վերոնշեալ արձագանգը բաւարար համարո՞ւմ էք:

- Փորձերը՝ պատասխանատւութիւնը գցել Ռուսաստանի վրայ, անհեռանկար են, ինչպէս նաեւ գրաւոր դիմումները՝ ՌԴ-ին ռազմական աջակցութիւն ցուցաբերելու խնդրանքով Ադրբեջանի դէմ: ՌԴ-ն մաքսիմալ կերպով աջակցութիւն ցուցաբերում է, որքան կարողանում է: Մենք նաեւ հիանալիօրէն հասկանում ենք, որ Մոսկւայի մտադրութիւնների մէջ չի մտնում լայնամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի հետ, որին Թուրքիան աջակցում է հէնց միայն այն պատճառով, որ Բաքուն անյապաղ կերպով կը դնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նպատակայարմարութեան հարցը: Ես չեմ բացառում՝ հնարաւոր է, որ Երեւանում ինչ-որ մէկը հէնց այս սցենարին էլ ձգտում է, որը յղի է Անդրկովկասից Ռուսաստանի լիակատար հեռացման եւ ռեգիոնի աշխարհաքաղաքական քարտէզի կարդինալ վերաձեւաւորման հեռանկարով: Բայց ես չեմ կարծում, որ եթէ նման պլաններ կան, դրանք բխում են հայ ժողովրդի եւ հայկական պետութեան, որի ներքոյ ես նկատի չունեմ պարոն Փաշինեանին եւ նրան շրջապատող անձանց, որոնք իրենց ոչ ադեկվատ քայլերով իրավիճակը դէպի փակուղի են տանում, երկարաժամկէտ շահերից: ՌԴ-ն անում է, ինչ կարողանում է՝ առանց Ռուսաստանի Ստեփանակերտը կը մնա՞ր ԼՂ-ի վերահսկողութեան ներքոյ:

 

- Այն բանից յետոյ, երբ հայկական կողմը համաձայնել է սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներին, կարո՞ղ են լինել նոր բռնկումներ:

- Այս հարցին լաւագոյնս կը պատասխանի պարոն Փաշինեանը, քանի որ, ինչպէս ասացի, նա խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից եւ քննարկումից: Ինչո՞վ էր առաջնորդւում, գուցէ նրանով, որ Արեւմուտքը կօգնի, դժւար է ինձ համար ասել:

 

- Այս օրերին աւելի յաճախ խօսւեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութիւնից: Ըստ Ձեզ՝ հնարաւո՞ր է՝ ինչ-որ փուլում վեկտորի փոփոխութիւն տեղի ունենայ, երբ վերլուծում էք իշխանութեան տեղեկատւական քաղաքականութիւնը:

- Տեղեկատւական քաղաքականութիւնն իշխանութեան չափազանց անադեկվատ է, այդ թվում՝ արեւմտյան վեկտորի ուղղութեամբ: Եթե վերլուծենք ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարութիւնները, բոլորը հանդես են գալիս դեմարկացիայի օգտին: Երկրորդ՝ մեկնաբանելով սրացումը՝ երկու կողմին զսպվածութեան կոչ են անում՝ չքննադատելով Ադրբեջանին միակողմանիորեն նախաձեռնված գործողութիւնների համար: Կարծում եմ՝ սա բավականի լուրջ ազդանշան է, որպէսզի իրական ու ադեկվատ պատկերացում կազմենք արեւմտյան դիվանագետների ու քաղաքական գործիչների քաղաքականութեան եւ մտադրութիւնների մասին:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
    Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Թուրքիայի հետ յարաբերութիւնների «կարգաւորման» դիմաց ՀՀ իշխանութիւնը ինչ-որ բան կը ստանայ, իսկ ի՞նչ կը ստանայ Հայաստանը
    Թուրքիայի հետ յարաբերութիւնների «կարգաւորման» դիմաց ՀՀ իշխանութիւնը ինչ-որ բան կը ստանայ, իսկ ի՞նչ կը ստանայ Հայաստանը

    Թուրքիային, ըստ Սատանովսկու, պէտք է Հայաստանի Սիւնիքի մարզը, Զանգեզուրի միջանցքը, որպէսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները մեծ տարանցիկ միջանցքով: Նա բացատրեց, որ Թուրքիան Հայաստանի Սիւնիքի մարզը համարում է իր օրինական շահերի գօտի, որը, Անկարայի ընկալմամբ, գտնւել է Հայաստանի ձեռքում։ Թուրքիայի տեսանկիւնից Անդրկովկասը օսմանեան նաւահանգիստ է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։