Հա

Քաղաքական

24/11/2021 - 08:40

Սիրիայում հրթիռակոծել են ամերիկեան բազան

 Երեքշաբթի հրթիռակոծութեան թիրախ է դարձել ԱՄՆ-ի բազան Խարաբ ալ-Ջիր ռազմական օդանաւակայանում. յայտնում է Tert.am-ը՝ սիրիական ՍԱՆԱ գործակալութեանը յղումով։

«alikonline.ir» - Երեքշաբթի հրթիռակոծութեան թիրախ է դարձել ԱՄՆ-ի բազան Խարաբ ալ-Ջիր ռազմական օդանաւակայանում. յայտնում է Tert.am-ը՝ սիրիական ՍԱՆԱ գործակալութեանը յղումով։

Հրատարակութեան տւեալներով՝ Ալ-Հասաքա նահանգի Հարաբ ալ Ջէյր բազայում ԱՄՆ-ի կողմից օգտագործւող օդանաւակայանը հինգ հրթիռ է խոցել։ Հարձակման հետեւանքով նիւթական վնասների կամ տուժածների մասին տեղեկութիւններ չկան։

Գործակալութեան աղբիւրները յայտնել են, որ յարձակումից յետոյ իրենք նկատել են ամերիկեան ուղղաթիռների եւ ռազմական ինքնաթիռների հեռանալը։

2011 թւականի քաղաքացիական պատերազմի սկսւելուց ի վեր Միացեալ Նահանգները զօրախումբ է մտցրել Սիրիա: Այս տարւայ մայիսին Պենտագոնի խօսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ Վաշինգտոնը դուրս չի բերի զինւորականներին Սիրիայից, քանի որ նրանք շարունակում են պայքարել ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան դէմ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։