Հա

Քաղաքական

24/11/2021 - 11:05

Թուրքիայում լիրայի ռեկորդային անկման հետ կապւած բողոքի ցոյցեր են անցկացւել

Թուրքիայում բողոքի ցոյցեր են անցկացւել՝ կապւած լիրայի ռեկորդային անկման հետ։ Թուրքական DW ծառայութեան փոխանցմամբ՝ Անկարայում եւ Ստամբուլի որոշ թաղամասերում կառավարութեան հրաժարականի պահանջով բողոքի ցոյցեր են տեղի ունեցել։ 

«alikonline.ir» - Թուրքիայում բողոքի ցոյցեր են անցկացւել՝ կապւած լիրայի ռեկորդային անկման հետ։ Թուրքական DW ծառայութեան փոխանցմամբ՝ Անկարայում եւ Ստամբուլի որոշ թաղամասերում կառավարութեան հրաժարականի պահանջով բողոքի ցոյցեր են տեղի ունեցել։ Գրում է News.am-ը:

Լրագրող Բուրջու Եըլդըրըմի՝ Թւիթերում հրապարակւած նկարներից երեւում է, որ Անկարայի Չանքայա շրջանում հաւաքւած քաղաքացիները բողոքում են փոխարժէքի բարձրացման դէմ՝ վանկարկելով «ԱԶԿ (Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւն), հրաժարական տուր»: Իր գրառման մէջ Եըլդըրըմը գրել է, որ ցուցարարները ոստիկանութեան կողմից խոչընդոտների են բախւում։

Բողոքի ցոյցեր են անցկացւել Ստամբուլի մի շարք թաղամասերում։ Բնակիչները կաթսաներով ու թաւաներով աջակցել են ցուցարարներին։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջել են կառավարութեան հրաժարականը եւ իշխանութիւնից հեռացնել իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեանը։ Ոստիկանութիւնը միջոցներ է ձեռնարկել ցուցարարներին ցրելու համար։

Երեքշաբթի թուրքական արժոյթը նոր հակառեկորդ է սահմանել՝ մէկ դոլարի դիմաց 11.37 լիրայից ընկնելով մինչեւ 13.21 լիրայի այն բանից յետոյ, երբ Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան «անկախութեան համար տնտեսական պատերազմ» է վարում եւ խոստացել է տոկոսադրոյքները գնաճից ցածր մակարդակի վրայ պահել։

 

Յարակից լուրեր

  • «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին
    «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին

    Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման հարցում Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Դոնբասում իրավիճակի կարգաւորման հարցում Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամութեան մասին։

  • Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել
    Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել

    Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրութեան կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող շուկայ։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն։

  • Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»
    Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»

    Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը յայտնել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը կից աւագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Եըլդըրըմը։ 

  • «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան
    «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան

    «Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

  • Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը
    Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը

    Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։