Հա

Քաղաքական

24/11/2021 - 13:45

Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւեր է ընդունել Հայաստանի դէմ Ադրբեջանի սադրանքների եւ երկրում ժողովրդավարութեան բացակայութեան վերաբերեալ

Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերի 23-ին երկու բանաձեւ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան եւ հայ գերիների վերաբերեալ։ 

«alikonline.ir» - Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերի 23-ին երկու բանաձեւ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան եւ հայ գերիների վերաբերեալ։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ն, այդ մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրութիւնից:

Նշւած է, որ բանաձեւերից մէկում խորհրդարանը կոչ է անում Կառավարութեանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան փաստերի վերաբերեալ անկախ հետաքննութիւն իրականացնելու նպատակով եւ կարճ ժամանակահատւածում արդիւնքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձեւում յիշատակւում է Ադրբեջանում մարդու իրաւունքների, ազատ խօսքի, մամուլի ազատութեան հարցերում առկայ լրջագոյն խնդիրների մասին, որոնք գնալով աւելի են խորանում։ Բանաձեւն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում մինչ օրս պահւող հայ ռազմագերիների խնդրին։

Հաշւի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցութիւնը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժէքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարութեանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցութիւնների ժամանակ հետեւութիւններ անել վերոնշեալ իրավիճակներից։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։