Հա

Քաղաքական

25/11/2021 - 08:29

Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: 

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այս մասին Քըլըչդարօղլուն խօսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը:

Քաղաքական գործիչը յայտարարել է, որ պատրաստ է անել ամէն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրութիւնների: «Արտահերթ ընտրութիւնների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- յայտարարել է նա:

 

Յարակից լուրեր

  • «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին
    «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին

    Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման հարցում Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Դոնբասում իրավիճակի կարգաւորման հարցում Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամութեան մասին։

  • Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել
    Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել

    Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրութեան կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող շուկայ։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն։

  • Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»
    Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»

    Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը յայտնել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը կից աւագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Եըլդըրըմը։ 

  • «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան
    «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան

    «Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

  • Թուրքիայում լիրայի ռեկորդային անկման հետ կապւած բողոքի ցոյցեր են անցկացւել
    Թուրքիայում լիրայի ռեկորդային անկման հետ կապւած բողոքի ցոյցեր են անցկացւել

    Թուրքիայում բողոքի ցոյցեր են անցկացւել՝ կապւած լիրայի ռեկորդային անկման հետ։ Թուրքական DW ծառայութեան փոխանցմամբ՝ Անկարայում եւ Ստամբուլի որոշ թաղամասերում կառավարութեան հրաժարականի պահանջով բողոքի ցոյցեր են տեղի ունեցել։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։