Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ:
«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այս մասին Քըլըչդարօղլուն խօսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը:
Քաղաքական գործիչը յայտարարել է, որ պատրաստ է անել ամէն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրութիւնների: «Արտահերթ ընտրութիւնների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- յայտարարել է նա: