Հա

Քաղաքական

25/11/2021 - 11:03

Սոչին կարող է սոսկ «արձանագրային» դարձնել բրիւսէլեան հանդիպումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպէս յայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրիւսէլում Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի շրջանակներում նախատեսւած է նաեւ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի նախաձեռնութիւնը պատկանում է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս յայտնի դարձաւ, որ արդէն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենայ Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդէն Ռուսաստանի Դաշնութեան նախագահն է։

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպէս յայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրիւսէլում Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի շրջանակներում նախատեսւած է նաեւ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի նախաձեռնութիւնը պատկանում է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս յայտնի դարձաւ, որ արդէն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենայ Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդէն Ռուսաստանի Դաշնութեան նախագահն է։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, նոյեմբերի 26-ի հանդիպումը նախապէս պլանաւորւած չի եղել, ասել է թէ՝ Սոչիի հանդիպումն օրակարգ է մտել «սպոնտան», որպէս դեկտեմբերի 15-ի հանդիպման «պրեամբուլա»։ Աւելին, կան տեղեկութիւններ, որ Սոչիում կողմերը կը գան նախնական պայմանաւորւածութեան՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի համապատասխան յանձնաժողով ձեւաւորելու հարցում, ինչն, ի դէպ, նախօրէի իր ասուլիսում փաստացի հաստատեց նաեւ Փաշինեանը։ «Ստորագրւելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետեւեալի մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ձեւաւորում են յանձնաժողով, որը սկսում է զբաղւել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներով»,- ասաց նա:

Մեր աղբիւրները փոխանցում են, որ այս օրերին արդէն Նիկոլ Փաշինեանը նախնական ցուցակ է կազմել, թէ ովքեր են լինելու յանձնաժողովի կազմում, իսկ անունները պաշտօնապէս կը յայտարարւեն մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Փաստացի, ըստ փորձագիտական շրջանակների կարծիքի, բրիւսէլեան այդ հանդիպումը կրելու է առաւելապէս «արձանագրային» բնոյթ, քանի որ Սոչիում արդէն հիմնական հարցերը որոշւած են լինելու»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։