Հա

Քաղաքական

25/11/2021 - 12:22

Ադրբեջանում «օրինական» են որակել Գորիս-Կապան ճանապարհի հատւածում իրանական բեռնատարներից վճարներ գանձելը

Ադրբեջանի պետական մաքսային ծառայութիւնը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատւածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերեալ տեղեկութիւնները, գրում է minval.az-ը:

«alikonline.ir» - Ադրբեջանի պետական մաքսային ծառայութիւնը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատւածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերեալ տեղեկութիւնները, գրում է minval.az-ը:

«Ադրբեջանի Հանրապետութեան հարկային օրէնսգրքի 210-րդ յօդւածի համաձայն՝ օտարերկրեայ պետութիւնների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս եւ դուրս գալով, ենթակայ են հարկման: Ըստ օրէնսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակայ են ճանապարհային հարկման, ինչպէս նաեւ պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգաւորող թոյլտւութիւն ստանալու համար»,- ասւում է հաղորդագրութիւնում:

Յիշեցնենք՝ աւելի վաղ ԱԱԾ-ն յայտնել էր, որ սոյն թւականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մօտ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Էյւազլի բնակավայրի հատւածում, Ադրբեջանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմից իրականացւում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։