Հա

Քաղաքական

27/11/2021 - 12:55

Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»

Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը յայտնել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը կից աւագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Եըլդըրըմը։ 

«alikonline.ir» - Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը յայտնել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը կից աւագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Եըլդըրըմը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Թուրքական խորհուրդը ստեղծւել է 2009 թւականին, այսօր այն կազմւած է եօթ անդամից, դիտորդներ են Հունգարիան եւ Թուրքմենստանը, կազմակերպութեան անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը: Իհարկէ, առաջիկայ տարիներին այդ թիւը կաճի։ Բնական անդամներն այն պետութիւններն են, որտեղ խօսում են թուրքական լեզուներով, կամ որտեղ թուրքեր են ապրում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Եըլդըրըմի խօսքով` «բալկանեան բոլոր երկրները, առաջին հերթին՝ Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Սերբիան, Ալբանիան եւ Մակեդոնիան, այս կազմակերպութեան բնական անդամներ են եւ հետագայում կընդգրկւեն դրանում»։ «Բացի դրանցից` Ռուսաստանն ու Չինաստանը այս համայնքի բնական անդամներն են: Այս հսկայական աշխարհագրութեան մէջ մենք մեծ պատասխանատւութիւն ունենք եւ դա գիտակցում ենք»,- մէջբերում է նրա խօսքերը Aydınlık թերթը:

Եըլդըրըմը նշել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում։ Թուրք քաղաքական գործիչը կարծում է, որ «անհրաժեշտ է յարգանքի տուրք մատուցել Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինի վճռական եւ արդար պահւածքին», որը դրսեւորեց «շատ կարեւոր մօտեցում, որը կարելի է ակնկալել պետական գործիչից, որը հանդէս է գալիս յանուն տարածաշրջանի խաղաղութեան եւ բարգաւաճման»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։