Հա

Քաղաքական

28/11/2021 - 11:45

Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել

Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրութեան կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող շուկայ։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն։

«alikonline.ir» - Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրութեան կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող շուկայ։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն, ըստ Yerkir.am-ի՝ փոխանցում է Anadolu-ն։

Չաւուշօղլուն ասել է, որ Թուրքիայում «բաւարարւած են Հարաւային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թւում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ»։

«Մենք աշխարհում մեր դիրքերը կարող ենք ամրապնդել միայն համագործակցութեան եւ տարածաշրջանային առեւտրի զարգացման միջոցով»,- յաւելել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։