Հա

Քաղաքական

29/11/2021 - 08:35

Աւելի քան 50 ռուս դիւանագէտ կը լքի ԱՄՆ-ն

27 ռուս դիւանագէտ ընտանիքներով ստիպւած կը լինեն լքել ԱՄՆ-ն յունւարի 30-ին։ Ռուսաստանի Դաշնութեան դիւանագիտական ներկայացուցչութեան նոյնքան մասնագէտներ երկիրը կը լքեն վեց ամիս անց՝ յունիսի 30-ին։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«alikonline.ir» - 27 ռուս դիւանագէտ ընտանիքներով ստիպւած կը լինեն լքել ԱՄՆ-ն յունւարի 30-ին։ Ռուսաստանի Դաշնութեան դիւանագիտական ներկայացուցչութեան նոյնքան մասնագէտներ երկիրը կը լքեն վեց ամիս անց՝ յունիսի 30-ին։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Մեր դիւանագէտներին (ԱՄՆ-ում) վռնդում են։ Յունւարի 30-ին ընկերներիցս մի մեծ խումբ՝ 27 հոգի ընտանիքներով կը լքի մեզ։ Յունիսի 30-ին նոյնքան մարդ կը մեկնի այստեղից»,- ասել է ՌԴ դեսպանը։

Հոկտեմբերի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել էր ԱՄՆ-ի՝ եւս 55 ռուս դիւանագէտների արտաքսելու ծրագրերի մասին։ Նա պարզաբանել էր, որ այս պահին Ռուսաստանում ամերիկեան դիւանագիտական ներկայացուցչութիւններում աշխատում է մօտ 130 մարդ, մինչդեռ Վաշինգտոնում ռուսական դիւանագիտական ներկայացուցչութիւնում, ինչպէս նաեւ Նիւ Եօրքում եւ Հիւսթոնում երկու հիւպատոսութիւններում աշխատում է 200-ից պակաս մարդ։

Նոյն ամսին ամերիկացի սենատորները խնդրել են ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին արտաքսել 300 ռուս դիւանագէտի, եթէ Մոսկւան հրաժարւի ընդլայնել ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը։

Զախարովայի խօսքով՝ ԱՄՆ-ն բացառապէս սեփական նախաձեռնութեամբ կրճատել է Ռուսաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնում հիւպատոսական անձնակազմի թիւը՝ հրահրելով Ռուսաստանի Դաշնութեան վիզաների տրամադրման ծառայութիւնների փլուզում։ Նրա խօսքով՝ ԱՄՆ դեսպանատունն ակտիւօրէն չի աշխատում ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ հումանիտար ոլորտներում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։