Հա

Քաղաքական

29/11/2021 - 09:45

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին յորդորելով խնդիրները լուծել առկայ ձեւաչափերով, այդ թւում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ հանդիպումը: 

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ հանդիպումը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտնում է cgtn.com-ը։

Գուտերեշն ի գիտութիւն է ընդունել համատեղ յայտարարութիւնը եւ երախտագիտութեամբ նշել Ռուսաստանի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակական շփումների եւ երկխօսութեան դիւրացման գործում, ասել է Գլխաւոր քարտուղարի փոխխօսնակ Ֆարհան Հաքը։

«Գետերեշը ոգեւորւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով ուղղակի փոխգործողութեան վերականգնմամբ եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021-ի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների լիակատար իրականացմանը, ինչպէս նաեւ տարածաշրջանում կայունութեան մակարդակի բարձրացմանն ուղղւած քայլերի ձեռնարկմանը նրանց յաձնառութեան վերահաստատմամբ»,-ասւած է յայտարարութիւնում:

Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տեւական խաղաղութիւնը կարելի է ձեռք բերել միայն երկխօսութեան միջոցով, եւ կողմերին յորդորել է լուծել առկայ խնդիրները բոլոր առկայ ձեւաչափերի միջոցով, այդ թւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ։

Միաւորւած ազգերի կազմակերպութիւնը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թւում՝ մարդասիրական, վերականգնման եւ տեղում խաղաղութեան հաստատման աջակցութեան տրամադրման միջոցով, ասւում է յայտարարութեան մէջ։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցութիւնների արդիւնքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարութիւն են ստորագրել, որում վերահաստատել են «2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի յայտարարութիւնների դրոյթների հետագայ, հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման յանձնառութիւնը՝ ի շահ Հարաւային Կովկասի կայունութեան, անվտանգութեան ու տնտեսական զարգացման»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։