Հա

Քաղաքական

01/12/2021 - 09:50

«Պուտինին կառաջարկեմ միջուկային զէնքը վերադարձնել Բելառուս». Լուկաշենկօ

Բելառուսն իր տարածքը Ռուսաստանի Դաշնութեանը կառաջարկի միջուկային զէնք տեղակայելու համար, եթէ ՆԱՏՕ-ի միջուկային զէնքը տեղակայւի Լեհաստանում: 

«alikonline.ir» - Բելառուսն իր տարածքը Ռուսաստանի Դաշնութեանը կառաջարկի միջուկային զէնք տեղակայելու համար, եթէ ՆԱՏՕ-ի միջուկային զէնքը տեղակայւի Լեհաստանում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Russia Today լրատւական գործակալութեան գլխաւոր տնօրէն Դմիտրի Կիսելեովին տւած հարցազրոյցում:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յայտարարել էր, որ եթէ Գերմանիան հրաժարւի միջուկային զէնքի տեղակայումից, ապա այն կարող է յայտնւել եւրոպական այլ երկրներում, այդ թւում՝ Գերմանիայի արեւելքում գտնւող պետութիւններում։

Լուկաշենկոյի խօսքով, իրադարձութիւնների նման զարգացման դէպքում ինքը հակամիջոցների ծրագիր ունի։

«Ես Պուտինին կառաջարկեմ միջուկային զէնքը վերադարձնել Բելառուս»,- ասել է նա։

ԽՍՀՄ փլուզումից յետոյ Բելառուսի տարածքում միջուկային մարտագլխիկներ են եղել: Աւելի ուշ միջուկային զէնքը դուրս է բերւել երկրից՝ Մինսկի կողմից Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի ստորագրումից յետոյ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։