Հա

Քաղաքական

02/12/2021 - 08:35

«Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին

Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման հարցում Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Դոնբասում իրավիճակի կարգաւորման հարցում Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամութեան մասին։

«alikonline.ir» - Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման հարցում Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Դոնբասում իրավիճակի կարգաւորման հարցում Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամութեան մասին։ Հաղորդում է Tert.am-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով:

«Ներուկրայինական հակամարտութեան կարգաւորման հարցում Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք լինել չի կարող»,- ասել է նա։

Միաժամանակ դիւանագէտը յիշեցրել է, որ Ռուսաստանը այս հակամարտութեան կողմ չէ՝ ընդգծելով, որ դրա մասնակիցները Կիեւը, Դոնեցկն ու Լուգանսկն են։

«Մենք, անկասկած, երախտապարտ ենք թուրքական կողմին, մասնաւորապէս՝ Թուրքիայի նախագահին՝ ներուկրայինական կարգաւորմանը նպաստելու ցանկութեան համար։ Այս ուղղութեամբ կարեւոր քայլ կարող է լինել նրա ներդրումը Ուկրայինայի իշխանութիւններին համոզելու, որ հրաժարւեն Դոնբասի դէմ ագրեսիւ ծրագրերից եւ, վերջապէս, սկսեն իրականացնել Մինսկի պայմանաւորւածութիւնները Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխօսութեան միջոցով»,- ամփոփել է Զախարովան։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։